Գյումրու կոնսերվատորիայի տնօրենը 142 մլն դրամ է յուրացրել

Կրթական հաստատության տնօրենը 2012թ.-ից զբաղվել է փողերի յուրացմամբ։ ԱԱԾ–ի կատարած բացահայտումներով քրեական գործ է հարուցվել Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի տնօրենի նկատմամբ։ ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների կողմից նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Գյումրու մասնաճյուղի տնօրենը կազմակերպությանը հատկացված միջոցներից 2012-2017 թվականների ընթացքում շուրջ 121 մլն ՀՀ դրամ է փոխանցել իր իսկ ղեկավարած հասարակական կազմակերպությանը, որից հետո գումարը յուրացրել է:

Բացի այդ, փառատոնի անցկացման նպատակով միջազգային հիմնադրամից իր ղեկավարած նույն հասարակական կազմակերպությանը 2015 թվականին հատկացված գումարներից յուրացրել է ևս 3 մլն ՌԴ ռուբլի՝ կեղծ հաշիվ-ապրանքագրերի հիման վրա ձևակերպելով, թե իբր այն ծախսվել է փառատոնի մասնակիցներին հյուրանոցներում կեցությամբ ապահովելու համար: Բացահայտված փաստերն ԱԱԾ–ն ուղարկել է այլ քննչական մարմնի` քրեական գործի նախաքննությունն իրականացնելու համար։

Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է:

Աղբյուր՝ Անկախ նորություն

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ