Գիտե՞ք, որտեղ և ում հետ է քեֆ անում այդ շիզոֆրենիկ շնացողը. Տաթևիկ Ռևազյանի վերաբերյալ գրառումը Դատախազությունն ուղարկել է ոստիկանություն

«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․

«Աջից մայրապիղծ ու մանկապիղծ Արտյոմ Խաչատրյանն է: Գիտե՞ք, որտեղ և ում հետ է քեֆ անում այդ շիզոֆրենիկ շնացողը: Չզարմանաք:

2009-ին, Սերժի իշխանության օրոք, այս անառակին ապօրինի թույլատրվել է մտնել ցմահ դատապարտյալների խուց և բաժակ բարձրացնել Հոկտեմբերի 27-ի ոճրագործներ Էդիկ Գրիգորյանի և Դերենիկ Բեջանովի հետ:

Այսօր նա ռևանշիստների վարձու բանդայի անդամ է»: 

Քաղավիացիայի ղեկավար Տաթևիկ Ռևազյանի վերաբերյալ գրառումը Դատախազությունն ուղարկել է ոստիկանություն:

 

Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից՝ նշելով, որ այն ուղարկվել է ոստիկանություն՝ ստուգման եւ հետագա ընթացքը որոշելու համար:

Հիշեցնենք՝ երեկ հայտնի դարձավ, որ Քաղավիացիայի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը դուստր է ունեցել: Դրանից հետո shame.am կայքի խմբագիր Արտյոմ Խաչատրյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում արեց՝ Ռևազյանի եւ նրա նորածին դստեր հասցեին վիրավորանքներ, ընդհուպ մինչեւ հայհոյանքներ հնչեցնելով:

Գրառմանն անմիջապես արձագանքեցին հասարակական-քաղաքական գործիչներ՝ դատապարտելով կնոջ եւ մանկահասակ երեխայի նկատմամբ նման անհարգալից վերաբերմունքը:

Տաթևիկ Ռևազյան

Դատապարտող հայտարարությամբ հանդես եկավ նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ գրառումը որակելով բացարձակ անընդունելի, հակամարդկային ու հակաիրավական. «Սոցիալական ցանցերի օգտատերերին խնդրում եմ այդ անձի գրառումը որևէ կերպ չօգտագործել հրապարակումներում՝ ատելության խոսք չտարածելու և նրա անձը առավել չհանրայնացնելու համար»,- նշեց նա:

Աջից մայրապիղծ ու մանկապիղծ Արտյոմ Խաչատրյանն է:Գիտե՞ք,որտեղ և ում հետ է քեֆ անում այդ շիզոֆրենիկ…

Опубликовано Lyova Yeghiazaryan Среда, 20 мая 2020 г.

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ