Գեորգի Կուտոյանն իր հետ տարավ Ապրիլյան պատերազմի ողջ անատոմիան․․․ ինչ արտառոց իր է հայտնաբերվել զոհված Գեորգի Կուտոյանի բնակարանում

Դավիթ Ջալալյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.

 

Գեորգի Կուտոյանն իր հետ տարավ Ապրիլյան պատերազմի ողջ անատոմիան․․․

2016 թ. փետրվարի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով Գեորգի Կուտոյանը նշանակվել էր Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն։

Ընդամենը երկու ամիս անց, ապրիլի 2-ին սկվեց Ապրիլյան պատերազմը, որի հետևանքով կորցրեցինք 800 հեկար տարածք։ Նկատենք, որ Գերգի Կուտոյանը կյանքից հեռացավ ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովի ծավալած աշխատանքի ժամանակահատվածում։

Այն, որ մեծ զինված ուժերը «անակնկալի» էին եկել թշնամու հարձակումից կարծում եմ անհերքելի է։ Իսկ պետության նկատմամբ հնարավոր սպառնալիքի վերեբերյալ օր առաջ տեղեկության քաղումը նաև ԱԱԾ-ի առանցքային գործառույնթերի շարքում է։

Միամտություն կլինի կարծել, որ Կուտոյանը չի տիրապետել թշնամու հարձակման հետևանքով ստեղծված ինչ-որ տեղ առեղծվածային իրավիճակի մանրամասներին։

Միամտություն կլինի կարծել, որ Կուտոյանը անտեղյակ է եղել պատերազմի օրերին տեղի ունեցած խայտառակ խնդիրների, պետական մասնշտաբի թալանի ու թալանչիների գործողությունների մասին։

Միամտություն կլինի կարծել, որ Կուտոյանի «ձեռքի տակ» չի եղել ապրիլյանի ողջ անատոմիան։ Անատոմիա, որի բացահայտումը միանգամայն ձեռնտու չէ այդ ժամանակ պետության գերագույն հրամանատարի և իր թիմակիցների համար։

Կուտոյանի կորստով մենք բոլորս ետ քայլ կատարեցինք ապրիլյան պատերազմի եղելիությունը բացահայտելու գործում։

На изображении может находиться: 2 человека, люди стоят и на улице

Երեւանի Պարույր Սեւակ փողոցի բնակարաններից մեկում, որտեղ այսօր հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին, հայտնաբերվել է նաեւ «Գլոք» տեսակի ատրճանակ: Այս տեղեկությունը դեպքի վայրում հավաքված լրագրողներին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ,  ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը:

Նա նաեւ հայտնեց, որ զենքը օրինական է, պարգեւատրման ձեւով ստացած. այն նվիրել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավարը:

Մելիքյանը հայտնեց նաեւ, որ Կուտոյանը վնասվածքը ստացել է քունքի շրջանում: Ավելի վաղ ասել էր, որ ԱԱԾ նախկին տնօրենի դին հայտնաբերել է կինը:

Հիշեցնենք, որ Գեորգի Կուտոյանն Ազգային անվտանգության ծառայության տնօրեն նշանակվեց Գորիկ Հակոբյանի՝ աշխատանքից ազատվելուց հետո՝ 2016 թվականին: Պաշտոնավարեց մինչեւ 2018 թվականը: Կուտոյանը 38 տարեկան էր, ուներ Արդարադատության առաջին դասի խորհրդականի կոչում:

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ