Բոլոր գողականները, դանակով հարց լուծողները, պպզածները կպառկեն ասֆալտին. Նիկոլ Փաշինյան

Եթե որեւէ մեկը փորձի դանակահարությամբ հարց լուծել, այդտեղ բոլորը կպառկեն ասֆալտին։ Այս մասին այսօր՝ ապրիլի 11-ին, Ստրասբուրգի հայ համայնքի հետ հանդիպմանը ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հայ համայնքի ներկայացուցչի մտահոգությանը։

Կոտայքի մարզից Ստրասբուրգ տեղափոխված հայը, մասնավորապես, վարչապետին պատմեց. «Կոտայքի մարզում անհրաժեշտություն կա, որ դուք արձագանեք մարզպետի աշխատելաոճին։ Մեր գյուղում ժամանակավոր պաշտոնակատր նշանակվեց, հոկտեմբերին ընտրություններ պետք է լինեին, սակայն հետաձգվեցին մինչեւ փետրվար, ժողովուրդը դրան արձագանքեց որպես շինծու ձգձգում, որ տվյալ մարդը լինելով ՔՊ–ական դառնա գյուղապետ, բայց ինքը չէր կարող ձայն հավաքել, բայց անցավ մյուս փուլ։ Գյուղում ռեպրեսիաներ եղան, 4 հոգի դանակահարվեց, ավտոմատներով, մասկեքով։ Ժամանակավոր պաշտոնակատարը կռիվ է անում, ոստիկանությունում հաղորդում է տալիս։ Մարզպետին դուք պետք է նկատողություն տաք»։

Վարչապետը սրան արձագանքեց. «Ընտրությունները չեն հետաձգվում, արվում են փուլերով, նախկինում գյուղապետը հրաժարական էր տալիս, որոշ ժամանակ անց ընտրություններ են տեղի ունենում, հիմա ՏԻՄ ընտրությունները տեղի են ունենում տարին 2 անգամ»։

Ապա լեզվակռիվ սկսեց հայ համայնքի ներկայացուցիչների միջեւ. «Ես եկել եմ այստեղ, ձեզ խանգարո՞ւմ է։ Նոր Հայաստանում իրավունք չունե՞նք ասենք այն ինչ կա»,–վրդովվեց հարց տվողը, ապա շարունակեց. «Ես ցավում եմ, որ իմ համայնքում դանակով հարց են փորձում լուծել եւ ցավում եմ, որ իմ գյուղում թշնամություն է մտել, որին Փաշինյանը արձագանքոց. «Եթե որեւէ մեկը փորձի դանակահարությամբ հարց լուծել այդտեղ բոլորը կպառկեն ասֆալտին։ Բոլոր գողականները, դանակով հարց լուծողները, պպզածները կպառկեն ասֆալտին, մեր համբերությունը չչարաշահեն»։

Նկատառմանը, թե դանակահարողը 3 օր է բանտում անցկացրել, Փաշինյանը պատասխանեց, որ քրեակատարողական հիմնարկներում տեղ չկա, կալանավորները քնելու տեղ չունեին։

Картинки по запросу նիկոլ

«Արդեն յոթ-ութ ամիս է՝ այդ պրոբլեմը մեր

երկրից վերացած է, ինչո՞ւ, որովհետեւ ամեն ձու գողացողի ամիսներով կալանքի տակ չենք պահում։ Եթե իրավիճակն այնպիսին է, որ կարող է դատին սպասել դրսում, ապա պետք է սպասի դրսում։ Եթե ընտրություն է տեղի ունեցել, մարդիկ իրենց ընտրությունը կատարել են», — ասաց ՀՀ վարչապետը։

Похожее изображение

Հայ համայնքի ներկայացուցիչն ասաց, որ կաշառք է բաժանվել։

Փաշինյանը հորդորեց հաղորդում տալ, ցուցմունք տալ։

Իրավիճակը լարվեց, լեզվակռիվ սկսվեց հայ համայնքի ներկայացուցիչների միջեւ, որը հաջողվեց հարթել։

 

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ
error: Content is protected !!