Բացի «Նորքի» ինֆեկցիոնից կա 5 նոր հիվանդանոց․․․ Արսեն Թորոսյանը՝ թոքաբորբով հիվանդների և հիվանդանոցների մասին․․․ թիվը միգուցե աճի

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերի միջոցով ստեղծված իրավիճակի մասին որոշ մանրմասներ է ներկայացրել․

-Նրանցից 3–ին էր անհրաժեշտ ավելի ինտենսիվ թերապիա եւ նրանք գտնվում են այդ բաժանմունքում, սակայն կրկին որեւէ մեկի կյանքին բարեբախտաբար վտանք չի սպառնում։

-Մենք ունենք արդեն ծավալված 5 բուժհաստատություն, ևս երկու մարզային բուժհաստատություններում կան ավելի քիչ թվով՝ հատուկենտ պացիենտներ: Սա տեղեկացնում եմ, որ տեղյակ լինեք, որ շարունակական պրոցես է լինելու և այդ հիվանդանոցների թիվը միգուցե աճի»,- ասաց նախարարը:

Նրա խոսքով ընթացքում հնարավոր են ռազմավարական փոփոխություններ՝ կախված նրանից, թե որքան են ծանրաբեռնելու հիվանդանոցները պացիենտներով, ինչ ծանրության դեպքեր են հիվանդանոցում պահելու, արդյոք բոլոր թեթև և առանց սիմպտոմների դեպքերը մնալու են հիվանդանոցում թե ոչ, սակայն փոփոխությունների վերաբերյալ ինքն անձամբ կտեղեկացնի: «Ուզում եմ տեղեկացնել, որ ամեն դեպքում այլ հիվանդանոցներ գնում են պացենտները, որոնք գրեթե սիմպտոմ չունեն, իսկ այն քաղաքացիները, որոնք ունեն թեթև սիմպտոմներ, շարունակում են մնալ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում և Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցը շարունակում է կատարել կենտրոնական դեր կորոնավիրուսի դեմ պայքարի բուժական մասով, իսկ ոչ բուժական՝ էպիդեմիոլոգիական մասով անկյունաքարային է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի դերը»,- ասաց Թորոսյանը:

Նախարարի խոսքով՝ այս պահին ունենք 600–ից ավելի մեկուսացված անձինք, Հայաստանի տարբեր մարզերում, բայց համարում է, որ այդ ռեզերվը մոտենում է իր ավարտին. «Մենք պետք է արդեն մեր կանխարգելիչ գործողությունները պայմանավորենք ինքնամեկուսացումներով։ Փորձը ցույց է տվել, որ մեր հարգելի քաղաքացիները միշտ չէ, որ գիտակցելով վտանգը հետամուտ են եղել այդ ռեժիմի պահպանմանը, ինչն անհրաժեշտ է հենց իրենց, իրենց հարազատների եւ մնացած մեր բոլոր քաղաքացիների համար

 

 

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ