Արտակարգ․ մշակույթի տան տնօրենը իր 30 ամյա կնոջը խեղդամшh է արել

Երեկ դաժան դեպք է տեղի ունեցել  Տավուշի մարզում․ Չինարիի մշակույթի տան տնօրենը խեղդամшh է արել կնոջը։

Ինչպես հայտնում է Sputnik Արմենիան, երեկ երեկոյան իրավապահները Տավուշի մարզի Չինարի գյուղից բերման են ենթարկել Չինարիի մշակույթի տան տնօրենին, որը 31-ամյա տղամարդ է։

Ըստ գյուղում շրջանառվող լուրերի՝ տղամարդն իրենց տանը խեղդամահ է արել իր 30-ամյա կնոջը։ Գյուղ մեկնած իրավապահները կնոջ դին գտել են տան ննջարանում։ Այս պահին հայտնի չէ` ինչու է տղամարդը դիմել է այդ ծայրահեղ քայլին։ Նրանք երեք անչափահաս երեխաներ ունեն։

Իրավապահները պարզում են կատարվածի մանրամասները։ Մի շարք հարցերի պատասխաններ հայտնի կդառնան քննությունից հետո։

 

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ