Արա էսի լրիվ սուտ բան ա, հորս արև ոչ մեկին չեմ տեսել, որ վարակված լինի․ քիչ հումորային, բայց ճշմարիտ անդրադարձ

«Արտ Լանչ» ճաշարանների ցանցի հիմնադիր Բակուր Մելքոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․

coronavirus

-Արա էսի լրիվ սուտ բան ա, հորս արև ոչ մեկին չեմ տեսել, որ վարակված լինի:
-Իսկ ժանտախտով հիվանդ տեսե՞լ ես:

-Չէ

-Արա ես ըտենց էլ կասկածում էի, որ ժանտախտ էլ չի եղել, էտել ա սուտ բան, ապրես ախպերս, որ սովորացրիր ճիշտ ու սուտը տարբերակելու ձևը: Հլը մի հարց էլ, իսկ պապուդ տեսե՞լ ես:

— Չէ ախպերս, պապուս չեմ տեսել, ծնվել եմ մահացած ա եղել, 40 թվի պատերազմի վախտ ա զոհվել…

— Ապեր մի հավատա, քանի որ չես տեսել, էտի լրիվ սուտ բան ա…
— Ո՞վ, պա՞պս

— Չէ, այ ախպեր, 40 թվի պատերազմը)))

-Արա էսի լրիվ սուտ բան ա, հորս արև ոչ մեկին չեմ տեսել, որ վարակված լինի:-Իսկ ժանտախտով հիվանդ տեսե՞լ ես:-Չէ-Արա ես…

Опубликовано Bakur Melkonyan Понедельник, 18 мая 2020 г.

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ