Արայիկի հետ զրուցել եմ….խորհուրդ եմ տալիս զերծ մնալ «դավաճան» պիտակավորումներից..

Լրագրող Հովհաննես Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Ադրբեջանում հայտնված մեր զինծառայողի դեպքին:

Գրառման մեջ ասվում է.

-Ըստ իս Ադրբեջանի տարածքում հայտնված Արայիկ Ղազարյանը չի լքել մարտական դիրքը։ Արայիկի հետ ծառայել ենք նույն զորամասում։ Համոզված եմ՝ նրան չե՛ն վիրավորել, պատիվն ու արժանապատվությունը չե՛ն ոտնահարել։

Նախքան զորացրվելս եղել եմ նրանց մարտական դիրքում։ Բոլորն էլ մեծ պատվով կատարում էին իրենց առջև դրված խնդիրը։Արայիկի հետ զրուցել եմ, երբ նոր էր զորակոչվել բանակ։ Հանգիստ ու հավասարակշռված տղա է։

Չեմ հավատում, որ կարող էր լքել մարտական դիրքը։ Ադրբեջանական քարոզչամեքենան ավանդույթի համաձայն հատում է հնարավոր բոլոր եզրագծերը։

Եվ ընդհանրապես, խորհուրդ եմ տալիս զերծ մնալ «դավաճան» պիտակավորումներից։ Սխալ է։ Անցկացվում է ծառայողական քննություն։

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ