Ասել են՝ հեռավորություն պահպանի, պահպանել եմ, հետո եկան ու բերեցին էստեղ․ ինչ է պատմում Սարգիս Գրիգորյանը

Ավելի վաղ հայտնել էինք, որ ռեստորանային ոլորտի աշխատակիցները Կառավարության դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում և սոցիալական հեռավորության պահանջը չպահելու համար նրանցից մի քանիսը բերման ենթարկվեցին: Բերման ենթարկվածների թվում էր նաև դերասան, հանդիսավար Սարգիս Գրիգորյանը, ով քիչ առաջ ազատ է արձակվել:

«Ասել են՝ հեռավորություն պահպանի, պահպանել եմ, հետո եկան ու բերեցին էստեղ». Սարգիս Գրիգորյան

«Ես Կառավարության դիմաց բողոքի ակցիայի մասնակից եմ եղել, ասել են՝ հեռավորություն պահպանի, պահպանել եմ, հետո եկան ու բերեցին էստեղ: Իրանց ասելով՝ չի թույլատրվում հավաքներ կազմակերպել կամ մասնակցել հավաքների․․․ Ես իմ բողոքն ասացի։ Կարծում եմ, որ համապատասխան մարմինները հետևություն կանեն, կփորձեն գոնե լսել մեր սրտացավությունը, մեր աշխատելու ցանկությունն ու կփորձեն կապի դուրս գալ»,- ասել է դերասանը:

Ազատ են արձակվել նաև մյուս հինգ բերման ենթարկվածները։

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ