Այսօր քեզ Վարչապետ չեմ կոչելու… Որքան բարձր է ճնշումը, այնքան կարծր և մաքուր է ստացվում ադամանդը

Արտակ Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Այսօր ծնունդդ է: Այսօր քեզ Վարչապետ չեմ կոչելու:

Այսօր դու զավակ ես ծնվել, հետո ես մեծացել, Վարչապետ դարձել, բայց միևնույն է զավակ ես մնացել:

Նիկոլ ջան,հոգսդ շատ է,ճնշումները աննկարագրելի: Մեր պապերը ասում էին՝ << Այն ինչ մեզ չի սպանում, դարձնում է ավելի ուժեղ>>
Խելացի խոսք է:

Բայց միայն ուժեղ լինելով նախաձեռնածդ գործը չի հանգուցալուծվի:

Այդ առումով, շարունակելով մեր պապերի միտքը ես կավելացնեմ՝
<< Որքան բարձր է ճնշումը, այնքան կարծր և մաքուր է ստացվում ադամանդը>>, սա քաղաքականությունից չէ, այլ անհերքելի գիտությունից:
Ծնունդդ շնորհավոր` ընկերս:
Համբերություն և հասկացվածություն քեզ:

Արտակ Գալստյան

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ