ԱՅԴ ԲԱՆԸ ՉԱՆԵՍ, ՀԱՅԿ․․․

Քանի օր է՝ տարբեր բաներ են գրում, որ Հայկին արդարացնեն՝ դրոշի, զգաստ չկանգնելու համար։   Մեկ ասում են՝  խնդրենք վարչապետին, որ Հայկին ների։  Ստորագրությունով, բանով։ Այսօր էլ թե՝  Հայկը ողնաշարի հետ կապված խնդիր ունի, դրա համար չի կարողացել զգաստ կանգնել։

Картинки по запросу հայկ մաքսատուն

Քիչ է մնում ազգովի խնդրեք վարչապետին, որ Հայկին գործի վերցնի։ Իսկ ես, ինչ ուզում եք ասեք, հակառակն եմ մտածում։ Ուզում եմ, որ Հայկին վարչապետը՝ առանց մեր խնդրելու,  կանչի աշխատանքի, ու ինքը չգնա։ Գիտե՞ք ինչի  համար։ Ուզում եմ, որ Հայաստան աշխարհն այնպիսի տղաներ ունենա, որ զգաստ չկանգնեն վերադասի առաջ, որ մեջքից ծալված չքծնեն նրան, որ բերանները բաց նրա մի խոսքին չսպասեն, որ տեղից թռնեն։ Ուզում եմ ապրեն արժանապատիվ, հոգնել ենք հազար մորթի փոխող ծառայողներից, դեմքներին կեղծ ժպիտ նկարող աղջկանման պաշտոնյաներից, վարչապետի «շողքը գրկած ման եկող» ենթականերից, պաշտոն ստանալու ակնկալիքով վարչապետին հազարավոր  ստատուսներ ձոնող գրչակներից։   Հարգանքը, մեծարումը, զգաստ կանգնելը  ինքնաբուխ պիտի լինի։ Թքած այն տղամարդու երեսին, ով ոչ թե Մարդու առաջ է ձգված կանգնում, այլ վարչապետի պաշտոնի առաջ է «չեստ տալիս»։ Սիրտս խառնում է, երբ գործի բերումով տեսնում եմ, որ ենթական «բերանի լոզերը գնալով» վերադասին է նայում։ Մանավանդ, երբ տեսել եմ, «որ բերանի լոզերը» քանի հոգու համար է գնացել․․․ Եկեք մտածենք, մեզ իրական տղամա՞րդ է պետք, թե՞ նկարած տղամարդ։ Մեզ վարչապետ է պետք, որ «տասը տակ ծալվե՞նք նրա առաջ, հնդկահավի  կեցվա՞ծք ընդունենք», հետո էլ , որ չստացվի, բժշկի թուղթ բերենք ու ասենք նորին մեծություն, ողս չի աշխատու՞մ․․․ Եթե Հայկը թուլություն ցուցաբերի, ընդունի, որ հիվանդության պատճառով չի կարողացել զգաստ կանգնել, ինքը շատ տղամարդկանց անհարմար վիճակի մեջ կդնի, ովքեր սովոր չեն զգաստ կանգնել վերադասի առաջ․․․  Կարեն Դեմիրճյանը, երբ դաշտ էր գնում և գյուղացին փորձում էր  կռացած մեջքը ուղղել , ասում էր՝ ես չեմ եկել, որ ձեզ աշխատանքից կտրեմ։ Մարդուն պիտի նայել իր աշխատանքային պրոցեսի մեջ, ոչ թե ինչպես դիմավորեց կամ կանգնեց վարչապետի առաջ։

ՀԳ Ի վերջո եթե Հայկն էլ ասի, որ ողնաշարի խնդիր ունի, դրա համար չի կարողացել զգաստ կանգնել, էլ մեր տղամարդկանց վրա հույս չի կարելի դնել․․․ Այդ բանը չանես, Հայկ․․․

Աղբյուր՝ Հրապարակ

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ
error: Content is protected !!