Ահա թե երևանյան որ ռեստորանում է ճաշել Քարդաշյանների ընտանիքը, և որ ուտեստն են նրանք հավանել

Քիմ Քարդաշյանն այսօր եղել է «Dolmama» ռեստորանում՝ քրոջ և երեխայի հետ միասին: Ռեստորանի մենեջերն ասել է,

որ հյուրերն այնտեղ մնացել են մոտ մեկ ժամ: Նախորդ անգամ պատվիրած ուտեստները չեն կրկին համտեսել: Այս անգամ այլ ուտեստներ են պատվիրել: Երեխաների համար պատվիրել են ֆրի, իրենք էլ ամեն ինչից փորձել են մի քիչ, տոլման են հավանել,  շատ են հավանել նաև դեսերտը:

Картинки по запросу Քիմ Քարդաշյանը քրոջ հետ ընթրել է «Dolmama»-ում

Картинки по запросу Քիմ Քարդաշյանը քրոջ հետ ընթրել է «Dolmama»-ում

Մենեջերը նաև չցանկացավ նշել, թե որքան հաշիվ են փակել նրանք: Իսկ հարցին՝ արդյո՞ք լուսանկարվել են Քիմ Քարդաշյանի հետ, նա նշեց, որ իմաստ չկար, քանի որ նույն լուսանկարն էր լինելու: «Անցած այցի ժամանակ արդեն լուսանկարվել ենք Քիմի հետ: Իսկ այս անգամ Քիմը շատ շփվեց անձնակազմի հետ»,- նշեց մենեջերը:

Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանը «Dolmama» ռեստորան էր այցելում արդեն երկրորդ անգամ: Առաջին այցից հետո էլ Քիմը շատ էր հավանել ամեն ինչ:

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ