Ադրբեջանում ձեզ շատ կսիրեն դրա համար. Արծրուն Հովհաննիսյանի կոշտ հորդորը

Երեկ՝ օգոստոսի 13- ին, կրկին ցավալի դեպք է եղել. հակառակորդի կողմից արձակված կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավորվել: Տեղեկությունը հաստատել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Shamshyan.com— տեղեկություններով՝ զինծառայողը մարտական դիրքում իրականացնում էր հերթապահություն, երբ հակառակորդի կողմիցարձակված կրակոցից որովայնի շրջանում ստացել է «որովայնի վերջինհարկի միջանցիկ գնդակային վիրավորում» վնասվածք։

Похожее изображение

Հավելենք, որ ավելի ուշ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Երբ հորդորում եմ չճշտված տեղեկություններ չգրել այդ ամենը ուղղակիքմահաճույքս չէ: Հերթական անգամ ցանցը պայթեցրին հայ զինծառայողիվիրավորվելու մասին լուրով: Արդեն չորս տարի է ասում եմ, որվիրավորներին չենք հայտնում: Նախ «մերսի», որ հակառակորդի կրակողիարդյունավետության հաստատումը տվեցիք, Ադրբեջանում ձեզ շատ կսիրենդրա համար: Հետո ինչպես հաճախ դեպքի տեղը, զինծառայողի տեղը,վիճակը սխալ եք տալիս»:

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ