6 ամյա տղայի ծննդյան օրը հրավիրվածներից ոչ ոք չեկավ, սակայն մայրը զղջաց ճանաչված դառնալու համար

Երևի երեխայի կյանքում ամենասարսափելի պահերց մեկն է, երբ նրա ծննդյան օրը հրավիրվածներից ոչ ոք գալիս: Այդ դեպքը շատ երկար ժամանակ չի մոռացվի, իսկ երեխան դեռ երկար ժամանակ տոնը նշելու ցանկություն չի ունենա:

Հոկտեմբերի 21-ին Թեդդի Մաձինիի՝ ամերիկացի տղայի ծնողները որոշեցին շքեղ տոն կազմակերպել՝ երեխայի 6-ամյակի առթիվ: Նրա մայրը սրճարան հրավիրեց որդու բոլոր համադասարանցիներին, ում ծնողներն էլ վստահեցրեցին, որ անպայման կբերեն իրենց երեխաներին:

Սակայն ծննդյան օրը հրավիրվածներից ոչ ոք չեկավ: Տղան սարսափելի տխրել էր: Բարեբախտաբար, ծնողներին հաջողվեց նրան զվարճացնել խաղային ավտոմատներով և համեղ պիցցայով:

Դեռ հյուրերին սպասելու ընթացքում Սիլլը հրապարակեց սեղանի մոտ միայնակ նստած որդու լուսանկարը, որը շատ արագ տարածվեց համացանցում: Այն հուզեց հազարավոր մարդկանց սրտեր, իսկ շնորհավորանքները չէին դադարում գալ:

Չնայած անսպասելի ճանաչված դառնալուն՝ Սիլլը զղջում է, որ հրապարակել է որդու  համար ցավալի պահին արված լուսանկարը: Ծնողները որոշել են, որ մյուս տարի այլևս ոչ ոքի չեն հրավիրելու, դրա փոխարեն որդուն կտանեն որևէ հետաքրքիր տեղ:

Բոլոր համադասարանցիները ներողություն խնդրեցին Թեդդիից այն բանի համար, որ ներկա չէին գտնվել խնջույքին: Բացատրեցին դա նրանով, որ մոռացել էին ընկերոջ ծննդյան օրվա մասին:

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ
error: Content is protected !!