38 տարեկանում իմացա, որ հղի եմ…երեխան պլաններիս մեջ չէր մտնում…եկա տուն և սկսեցի մտածել

Ես 38 տարեկան էի, ամուսին և երեխաներ չունեի: Ինձ նվիրել էի ուսուցչուհու աշխատանքին, շատ էի սիրում դպրոցն ու երեխաներին: Ծնողներս նույն մասնագիտությամբ են աշխատել ամբողջ կյանքում:

Կար մի տղամարդ, ում հետ պարբերաբար հանդիպում էինք, սակայն  ոչ մի լուրջ նպատակ չունեինք: Ամոթ է խոստովանելը, բայց նա ամուսնացած էր…

Մի օր էլ պատահաբար իմանում եմ, որ հղի եմ: Գնացի բժիշկի, երբ իմացա, որ արդեն 4 ամիս է, ինչ այդ վիճակում եմ, շոկի մեջ էի…

Բնականաբար, ընկերոջս ոչինչ չասացի, մենք այդ պահին արդեն մի ամիս էր, ինչ դադարեցրել էինք մեր շփումը: Ես չէի պատկերացնում, ինչ եմ անելու, ինչպես եմ ապրելու: Ոչ ոք չունեի, ծնողներս 3 տարի առաջ էին մահացել, քույր եղբայր չունեմ, իսկ ինձ մոր կարգավիճակում չէի պատկերացնում:

Դեռ մտածում էի, որ գուցե ճիշտ չէ երեխային ունենալը, սարսփելի վախենում էի ապագայիս համար:

Картинки по запросу Ей было 38 лет и беременность не входила в ее планы

Հաջոդ օրը գնացի աշխատանքի: Դասի ժամանակ երեխաներն իրենց սովորականի նման էին պահում: Դասի սկզբում մեկը մյուսին նամակ էր ուղարկում, ծիծաղում էին: Դա նորություն չէր, ես նրանց միշտ հեշտությմաբ էի կարգի բերում, ուղղակի հանգիստ ասում էի, որ դասը սկսվել է, իսկ այդ օրը չդիմացա, սկսեցի գոռալ և լացելով դուրս վազեցի: Հասա ուսուցչանոց և սկսեցի աբողջ հոգով արտասվել:

Աշխատողներից միայն մի հոգի կար՝ Մարինեն, ով 8 տարի առաջ էր ամուսնացել, սակայն մինչ այժմ երեխաներ չուներ: Ես նրան պատմեցի՝ ինչ է եղել, և ասացի, որ գուցե և աբորտ անեմ, իսկ նա կլորացած աչքերով նայեց ինձ և ասաց.

Երբեք չանես նման բան: Ես կերազեի քո փոխարեն հայտնվել: Երեխան երկնային պարգև է: Նայիր ինձ և հասկացիր, որ դու երջանիկ մարդ ես:

Картинки по запросу Ей было 38 лет и беременность не входила в ее планы

Հիմա որդիս 2 տարեկան է, նայում եմ նրան և գիտակցում, որքան սխալ էի, ամաչում եմ նույնիսկ երեխայից ազատվելու մտքերիս համար: Պետությունն ինձ օգնում է, տանը աշակերտներ ունեմ, երեխայիս պատշաճ կերպով մեծացնում եմ և ամեն ինչով ապահովում:

Ես հիմա իսկապես երջանիկ եմ…

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ