26-ամյա միլիոնատերը պատրաստ է վճարել 52 000$ նրան, ով իր հետ կշրջի ողջ աշխարհում

26-ամյա միլիոնատերը փնտրում է անձնական օգնականի, ով կընկերակցի իրեն, մինչ նա շրջում է աշխարհով մեկ՝ իր բիզնեսի զարգացման նպատակով։

Անցյալ տարի Մետյու Լեպրեն ճանապարհորդում էր Ճապոնիայում, հետո մեկնեց Դուբայ, այնտեղից՝ Հավայան կղզիներ, և ի վերջո վերադարձավ իր հարազատ քաղաք՝ Սիդնեյ, անընդմեջ հետևելով, թե ինչպես է գումար ավելանում իր բանկային հաշվեհամարին։ Այժմ նա փնտրում է մի մարդու, ում կարող է առաջարկել «լավագույն աշխատանքը»՝ օգնականի աշխատանք, ում տարեկան կվճարի ավելի քան 52 000$, որպեսզի վերջինս իրեն օգնի զբաղվել բիզնեսով աշխարհի տարբեր կետերում։

Աշխատավարձը կախված է նաև մարդու փորձից, սակայն ստաբիլ վճարումը կկազմի 52 000$, դրան կգումարվի նաև ճանապարհածախսն ու հյուրանոցի գինը։ Նաև կվճարեմ բժշկական ապահովագրությունը,-ասել է Մետյուն։

Ինչ պիտի կարողանաք անել՝ անթերի թեկնածու լինելու համար․

  • բազմախնդրություն
  • ցանկացած տեսակի ուղևորությունների համար տուրիստական երթուղիների կազմակերպում
  • անթերի համակարգչային ունակություններ
  • սոցիալական կայքերի գերազանց իմացություն
  • դետալների հանդեպ ուշադրություն
  • աշխատելու պատրաստակամություն
  • անձնագիր
  • ճշտապահություն

Մետյուն էլեկտրոնային կոմերցիայի ոլորտում պրոֆեսիոնալ է, նա ամսական աշխատեում է մինչև 120 000 դոլար, սակայն վստահ է, որ կարող է ավելին։ Նա աշխատում է բիզնես-քոուչինգի նախագծերի վրա, որոնք կարող են նաև ուրիշներին օգնել լավացնել գործերն ու մեծ գումարներ աշխատել։ Մետյուի թիմի նոր անդամը պիտի հետևի նրան, որ բիզնեսը բարգավաճի, նաև օգնի առաջ տանել նոր նախաձեռնությունները։

Մետյուն ստեղծել է էլեկտրոնային շուկայի ակադեմիա։ Ոչ մեկի մտքով չի անցնում, որ երիտասարդը թողել է համալսարանը, երբ 23 տարեկան էր։ Նրա հաջողությունը հիմնված է աշխատասիրության վրա; այսօր նա ունի 4 հաջողակ ինտերնետ-խանութ։

Ես փնտրում եմ նրան, ով կմիանա իմ արկածներին։ Ես սիրում եմ իմ աշխատանքը, բայց նաև սիրում եմ ճանապարհորդել․ դրա համար էլ փնտրում եմ վստահելի մարդու, ով ինձ կօգնի աշխատանքային գործունեության հարցում, մինչ ճանապարհին ենք։

Կարող է թվալ, որ ՄԵտյուի կյանքը հանգիստ է, բայց նա չէր հասնի նման բարձրունքների, եթե ծուլանար։

Ես շատ եմ աշխատում, չէ որ իմ կարգախոսն է՝ ջանասիրաբար աշխատելը։ 

Նոր աշխատակիցը պիտի հետևի, որ բիզնեսը շարունակի գործել, մինչ ինքը ճամփորդում է։

Նրանք, ովքեր ցանկանում են համոզվել, որ հարմար են տվյալ աշխատանքի համար, պիտի բաժանորդագրվեն Մետյուի YouTube-յան էջին։ Նա ասել է, որ դա պոտենցիալ թեկնածուին կօգնի հասկանալ, թե ինքը ինչ է անում, արդյոք համընկնում են իրենց տեմպերամենտն ու ունակությունները։

-Իմ էջում կհրապարակեմ կարճ հոլովակներ, որպեսզի հետևորդներս կարողանան տեսնել իմ իրական կյանքը, այն, ինչ թաքնված է։

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

 

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ