2 օր շարունակ մեղուների պարսըհետեւում էր մեքենային: Ահա թե ինչ հայտնաբերվեց բեռնախցիկում

Քերոլ Հովարտը գնումներից հետո մեքենան գտավ մեղուներով պատված: Մեղուների պարսն ասես հարձակվել էր մեքենայի վրա:

Զարմացած անցորդները լուսանկարում էին տարօրինակ երեւույթը, մինչեւ ժամանեցին մեղվաբույծներ ու մեղուներին տեղափոխեցին հատուկ արկղի մեջ:

Սակայն հաջորդ օրը պատմությունը նորից կրկնվեց: Մեղուներն ասես հետեւում էին Քերոլի մեքենային: Նա նորից կանչեց մեղվապահների:

Պարզվեց՝ բեռնախցիկում ինչ-որ բան կա, որ գրավում է մեղուներին: Մեղվապահը բեռնախցիկում գտավ Մայր մեղվին, որն ինչ-որ քաղցրահամ բան էր գտել ու մտել բեռնախցիկ: Հետո չէր կարողացել դուրս գալ ու փակվել էր ներսում: Նրան հետեւել է ամբողջ պարսը՝ մոտ 20 000 մեղու:

Մեղվապահների խոսքով, դա նորմալ է: Մեղուները միշտ հետեւում են մայր մեղվին: Իսկ այս դեպքում նրանք պազապես փորձել են ազատել նրան:

 

Աղբյուր՝  Info Armenia

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ