14 բան, որ պետք է ասեք ձեր երեխային, մինչ նրա 14 տարեկան լրանալը

Կան բաներ, որոնք պետք է ասել երեխային, երբ նա դեռ չի սկսել մեծահասակի կյանք վարել: Հենց դրա մասին էլ պատմել է ամերիկացի գրող Էվան Պորտերը:

  1. Դու պարտավոր չես դուր գալ բոլորին:
  2. Դու կարծիքդ հայտնելու իրավունք միշտ ունես՝ թե այս տանը, թե այս տան պատերից դուրս: Հենց դա է ազատությունը:
  3. Ջանքեր գործադրիր սովորելու համար: Գիտելիքը՝ ամենակարևոր և թանկ փոխարժեքն է:
  4. Ավարտին հասցրու այն, ինչ սկսել ես:
  5. Մի կենտրոնացիր արտաքինի վրա: 
  6. Ստիպիր ինքդ քեզ կարդալ ամեն օր՝ թեկուզ մեկ էջ: 30 տարեկանում կտեսնես, թե այդ 5 րոպեների շնորհիվ որքան բան գիտես:
  7. Մի ատիր նրանց, ովքեր ավելի թույլ են: Եթե ինչ-որ մեկն օգնության կարիք ունի, ապա օգնիր: Եթե քեզ թույլ զգաս մի օր, օգնություն խնդրիր:
  8. Ուշադիր եղիր քաղաքական նորություններին: Դու պիտի տեղյակ լինես, թե ինչ է կատարվում քո երկրում և աշխարհում: Այլապես կարող ես անպաշտպան դառնալ:
  9. Երբեք հաղորդագրության մի պատասխանիր, երբ ղեկին ես:
  10. Ընտանիքն ու ընկերներն առաջին տեղում են:
  11. Երբեք մի երազիր լինել ուրիշ մարդ: Դու՝ դու ես: Պիտի սիրես քեզ…
  12. Երբեք մի ընդունիր ուրիշի լավ վերաբերմունքը որպես պարտադիր: Շնորհակալ եղիր:
  13. Հարգալից եղիր: Բոլորի հետ: Բայց կարողացիր պաշտպանել ինքդ քեզ, այլապես կարող ես կորցնել հարգանքը քո հանդեպ, իսկ այն այդքան էլ հեշտ չէ վերականգնել:
  14. Ես քեզ սիրում եմ այնպիսին, ինչպիսին դու կաս այսօր՝ անկախ ամեն ինչից: Ամեն վարկյան հիշիր դրա մասին:
Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ