Արմավիցիների ընտանիքում ծնվել է 13-րդ զավակը` Դանիելը, հայտնում է «Շենգավիթ» ԲԿ-ն:
«43-ամյա Քրիստինե Միքայելյանը պատմում է, որ 3 աղջիկ ունի և արդեն 10 տղա, երեխաներից ամենամեծը 22 տարեկան է: Արմավիրի մարզում բնակվող բազմազավակ ընտանիքի վերջին 4 երեխաները ծնվել են «Շենգավիթ» ԲԿ-ում:
Դանիելը լույս աշխարհ է եկել «Շենգավիթ» ԲԿ մանկաբարձ-գինեկոլոգ Արման Եսայանի օգնությամբ:
Փոքրիկը կշռում է 3,6 կգ, հասակը` 52սմ»։