
Օրեր առաջ հանկարծամահ եղած՝ ՊՆ N զորամասի զինծառայող Վահե Զաքարյանը, երգիչ և հանդիսավար Սամվել Գրիգորյանի հարսի հարազատն է։ Այդ մասին Սամվելի որդու կինը՝ Օլյան հայտնել է ինստագրամյան հարթակում։
«Արևս, Իմ պուճուր ախպերս… Իմ Վահես… բարության կերպար, լուսավոր մարդ։ Դու էս ինչ արեցիր մեր սաղի հետ։ Լույսերի մեջ մնաս, անմեղ հրեշտակս»։
StarNews-ը իր ցավակցությունն է հայտնում։

հավելենք, որ ՊՆ-ն օրեր առաջ հայտնել էր՝.
«Օգոստոսի 11-ին հանկարծամահ է եղել ՊՆ N զորամասի զինծառայող Վահե Գրիգորի Զաքարյանը։
Համալիր փորձաքննությունների և քննության արդյունքում կպարզվեն մահվան պատճառները:
Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին»: