Քանի՞ կյանք պիտի տան զինվորները, որ իշխանությանը կառչածները հասկանան, որ ի վիճակի չեն կառավարել. Կարապետյան

Իմ խորին և անկեղծ ցավակցությունն եմ հայտնում չորս հայ զինծառայողների ծնողներին, ընտանիքի անդամներին և հարազատներին.

Հարությունյան Էդուարդ Համլետի (ծնված 1974 թ.);
Համբարձումյան Արսեն Գագիկի (ծնված 1979 թ.);
Մանուկյան Գագիկ Վարազդատի (ծնված 1982 թ.);
Օգանեսյան Հրաչյա Թալիշի (ծնված 1957 թ.),

զոհվել են 2024 թվականի փետրվարի 13-ին Ադրբեջանի հետ սահմանին Ներքին Հանդ բնակավայրի մոտ մարտական հերթապահություն կատարելիս։

Բաքվի կողմից դիվերսիոն խմբի միջոցով կազմակերպված սադրանքն ուղղված է իրավիճակի ապակայունացմանը Հարավային Կովկասում և հստակ ցույց է տալիս, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը խաղաղության ցանկություն չունի, ինչպես նաև մտադիր է գործել բացառապես ուժի դիրքերից։

Ադրբեջանը պատրվակ է փնտրում Հայաստանի Սյունիքի մարզի սահմանին էսկալացիայի համար, որպեսզի ուժով զավթվի այս տարածքը և Թուրքիայի հետ իրականացնի ցամաքային միջանցք ստեղծելու համատեղ նախագիծ։
Բայց գլխավոր վտանգը Հայաստանի ներկայիս իշխանության՝ ազգային անվտանգությունն ու կոմպետենտությունն ապահովելու կամքի բացակայությունն է, ագրեսիվ հարևանների ցանկացած ճնշման տակ ամեն ինչ ընկալելու «նոր իրականության» պրիզմայով և թշնամու պայմանները հեզ ընդունելու պատրաստակամությունը։ Էլի քանի՞ կյանք պիտի տան մեր զինվորները, որ իշխանությանը կառչած բարձրաստիճան պաշտոնյաները վերջապես հասկանան, որ ի վիճակի չեն կառավարել Հանրապետությունը։ Եթե խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի։
Հավերժ հիշատակ ննջեցյալներին, շտապ ապաքինում վիրավորներին:

 

Like this post? Please share to your friends: