
Երգչուհի Սոնա Ռուբենյանը հաճախ է սոցիալական ցանցերում կիսվում իր դստեր՝ փոքրիկ Մարիի մասնակցությամբ հրապարակումներով։ Տեսանյութերն ու լուսանկարները, որպես կանոն, զվարճալի են և շատ արագ արժանանում են օգտատերերի սիրուն․ փոքրիկ Մարին արդեն հասցրել է դառնալ բոլորի սիրելին։

Օրերս Սոնա Ռուբենյանը թողարկել է նոր երգ, որի ազդեցության ներքո փոքրիկ Մարին նստել է դաշնամուրի առջև և փորձել նվագել մայրիկի ստեղծագործությունը։
Տեսանյութը, ինչպես և նախորդները, աչքի է ընկնում իր հմայքով ու զվարճալի պահերով։
Հրապարակումը շատ արագ տարածվել է համացանցում և մեծ արձագանք է ստացել Սոնա Ռուբենյանի հետևորդների շրջանում՝ հավաքելով բազմաթիվ դրական մեկնաբանություններ ու հավանումներ։
Տեսանյութը