Փոքրիկ հայուհին հիացրել է ֆրանսիական «Ձայն» հեռուստաշոուի ժյուրիի անդամներին. Տեսանյութ

Ֆրանսիայում տեղի է ունեցել մանկական «Ձայն» երաժշտական շոուի կիսաեզրափակիչ փուլը, որի ընթացքում հանդես է եկել նաև հայ մասնակից 12-ամյա Էրմոնիան: Գրում է Rusarminfo.ru-ն: Էրմոնիայի կատարմամբ բրիտանացի երգչուհի Ադելի «All I Ask» երգը գնահատել են մրցույթի ժյուրիի անդամները: Փոքրիկ հայուհու կատարումից հետո ժյուրիի անդամները բուռն արտահայտել են իրենց տպավորություններն ու զգացմունքները: Իսկ երգչուհի Ամելի Բենտը, որի խմբում է հանդես գալիս Էրմոնիան, կատարումից հետո բեմ է բարձրացել` գովաբանելու երիտասարդ հայուհուն:

Էրմոնիան մրցույթի մյուս մասնակիցների հետ միասին եզրափակիչ փուլ է անցել: Հիշեցնենք, որ ավելի վաղ մրցույթի կույր լսումներից ժամանակ Էրմոնիայի ելույթից հետո ժյուրիի անդամներից մեկը` հայկական ծագումով ֆրանսիացի երգիչ Պատրիկ Ֆիորին հարցրել էր աղջկան, թե ինչպիսի ճաշատեսակներ է նա նախընտրում: Պարզելով, որ Էրմոնիան տոլմա, բաստուրմա և շուջուխ է սիրում, Ֆիորին հասկացել էր, որ իր առաջ հայուհի է կանգնած: Երաժիշտը ներողություն էր խնդրել Էրմոնիայից նրա ելույթի ընթացքում չշրջվելու համար և վերջինիս առաջարկել միասին կատարել «Դլե Յաման» հայկական ժողովրդական երգը:

 

Աղբյուր՝ Անկախ նորություն

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ