Տատիկի իմաստությունը. երբեք մի պատժեք երեխաներին չարության համար

Հիմա ես չեմ հիշում նրա անունը, բայց այդ դասը տպավորվել է և իմ, և մայրիկիս հիշողության մեջ:

Երբ ես փոքր էի, մայրիկս ինձ պատժում էր ցանկացած չարության համար: Եթե ալյուր էի թափել գետնին, ափսե էի կոտրել թե զգեստս էի կեղտոտել, միշտ պատժվում էի:

Ընդ որում ես այն երեխաներից էի, ում հետ այդ ամենն անընդհատ էր տեղի ունենում, սակայն պատահաբար:

Մի օր մայրիկիս հյուր էին հրավիրել: Քանի որ ոչ ոք չէր կարող ինձ հետ մնալ, մայրիկս ինձ նույնպես տարավ հետը: Մի տատիկի տուն էինք գնացել, մայրիկի հետ ժամանակին նույն կազմակերպությունում էր աշխատել: Նա երևի 75 տարեկան էր, իսկ նրա ապակե դռներով պահարանում հիասքանչ ճենապակե բաժակների հավաքածու կար: Բնականաբար, նախատեսված էր հյուրերի համար: Տանտիրուհին որոշեց մեզ թեյ հյուրասիրել, և մինչ ես փորձում էի օգնել նրան՝ կոտրեցի բաժակներից մեկը:

Картинки по запросу ճենապակե բաժակներ

Մայրիկս ապտակեց դեմքիս և սկսեց գոռալ: Ես արտասվում եմ՝ վախենալով նոր հարվածից, շրթունքս ցավում էր: Այդ պահին տատիկը բռնեց ուսիցս, մի կողմ տարավ՝ մայրիկիցս հեռու, և ասաց նրան.

Похожее изображение

-Բավական է բղավես երեխայի վրա: Ինչ-որ սարսափելի բան է՞ եղել: Իսկ եթե դու կոտրեիր բաժակը, ես էլ պիտի քեզ վրա գոռայի՞:

 

Մայրիկս ամաչեց և լռեց: Տատիկը շարունակում էր.

-Ներկված ապակու կտորը չարժե ոչ երեխայի արցունքները, ոչ էլ քո նյարդերը: Այ քեզ բան, հավաքածուն վեց հոգու համար էր նախատեսված, իսկ այժմ թող լինի հինգ հոգու համար: Իմ տուն երեք հոգուց ավել երբեք չի գալիս: Իսկ եթե գան, թող սովորական բաժակով խմեն:

Հետո նա նոր բաժակ հանեց և թեյ լցրեց, կարծես ոչինչ չէր էլ եղել: Իսկ երբ մենք դուրս էինք գալիս, նա թղթով փաթաթեց առանց բաժակ մնացած ափսեն և տվեց ինձ:

Այժմ չեմ հիշում նրա անունը, բայց այդ դասը ես էլ, մայրիկս էլ ընդմիշտ հիշեցինք: Չնայած մայրս դա չէր խոստովանում: Հիմա նա արդեն ողջ չէ, բայց ափսեն դեռ պահպանվում է իմ տանը: Եվ երբ երեխաներս չարություն են անում, տեսնում եմ ափսեն և բարկանալու ցանկությունս իսկույն անհետանում է…

 

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ