Տատիկը ցանկանում էր նստել միջքաղաքային երթուղային, սակայն վարորդն ասաց, որ ազատ տեղեր չկան…մի քանի րոպե անց բոլորն ուշագնաց եղան ծիծաղից

Ապրում եմ փոքր քաղաքում, Երևանից մոտ 40 կիլոմետր հեռու: Ամեն օր գալիս եմ այստեղ աշխատանքի: Երթուղայինով տուն եմ հասնում մոտ 1 ժամում: Այս անգամ նստել էի վարորդի կողքի նստարանին և ամբողջ ճանապարհին լսում էի նրա «հետաքրքրաշարժ և զարմանալի» պատմությունները:

Շարունակում եմ պատմությունն առաջին դեմքից:

Կանգնած եմ ավտոկայանում, շատ ուղևորներ կան, բոլորին տեղ չի հերիքում, մարդիկ միմյանց քիչ է մնում սպանեն նստելու համար: Աստիճանին մի տատիկի եմ տեսնում, երևի 70 տարեկան, գլխակապով, բայց առույգ տատիկ է:

Ասում է.

Որդիս, ես էլ նստեմ:

Ասում եմ, տատի ջան, տեղ չկա, որտե՞ղ նստես: Իսկ նա չի դադարում: Կանգնած ծխում էի մի կողմում, եկել ու էլի ասում է՝ նստեմ ու վերջ: Ասացի.

Տատի ջան, տեսնում ես չէ՞, միայն իմ տեղն է ազատ: 

Գնացի, որ փակեմ բեռնախցիկը, զննեմ մեքենան, որ արդեն շարժվենք: Մեկ էլ սրահից ուժեղ ծիծաղ եմ լսում, մարդիկ նայում են մեքենայիս և ուշաթափվում ծիծաղից: Մոտենում եմ իմ տեղին և տեսնում եմ, որ այն զբաղված է…տատիկով: Նստած սպասում է, երբ պիտի իրեն տանեն նշանակման վայրը:

Երբ բոլոր ուղևորները մի քիչ հանգստացան, սրբեցին արցունքները և կարողացան խոսել, նստած աղջիկներից մեկն ասաց, որ տատիկը նստելու պահին ասել էր.

-Սուս մնացեք, ինձ վարորդը թույլ է տվել այստեղ նստել:

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ