Տանից ուշ դուրս եկա և աշխատանքից ուշանում էի․ Կանգառ հասնելուն պես, մի շքեղ ավտոմեքենա դիմացս արգելակեց․․․Այդ օրը սարսափելի ձևի ուշանում էի աշխատանքից։ Զարթուցիչի ձայնը չէի լսել։ Նույնիսկ չհասցրեցի լոգանք ընդունել ու նախաճաշել։ Ստի պված եղա արագ հագնվել ու վազել կանգառ։ Արդյունքում ուշացա նաև ավտո-բուսից, իսկ հաջորդը 15 րոպեից նոր պիտի գար։
Կանգնած էի բարկացած, տխուր, քաղցած․․․ տաքսի չկար։ Միայն մի ելք ունեի․ պատահական մեքենա կանգ-նեցնել։ Ինձանից քիչ այն կողմ մի աղջիկ կար, և նրան տեսնելով՝ հասկացա, որ ժամանակին աշխատանքի հասնելու շանսեր գրեթե չունեմ։ Աղջիկը բավ ականին բարձրահասակ էր, հագել էր շքեղ սպիտակ մուշտակ ու կարճ կիսարշրջազգեստ։ Եվ ինչն այնքան էլ զարմանալի չէ, շիկա հեր էր։ Ես հստակ գիտակցում էի, որ նրան տեսնելով՝ էլ ոչ ոք չի ցանկանա ինձ տեղ հասցնել։
Հանկարծ մեր կողմ է թեքվում կարմիր փայլուն պորշե մակնիշի մեքենա։ Ես բարձրացնում եմ ձեռքս, սակայն անում եմ դա անհույս։ Մեքենան մոտենում է շիկահեր աղջկան, կտրուկ արագացնում ընթացքը ու ցեխաջուրը շփում նրա վրա։ Ձյունաճերմակ մուշտակի վերջը գալիս է։ Հետո վարորդը զգուշորեն մոտենում է ինձ ու իջեց-նում ապակին։ Ղեկին մի կին էր․
—Նստիր, տեղ կհասցնեմ։
Ես ուղղակի շոկի մեջ էի։ Շիկահեր աղջիկն էլ զարմանքից բերանը բաց կանգնած էր։ Դեպքերի նման շրջադարձ ոչ ոք չէր սպասում։ Մի քանի րոպե լուռ գնում էինք, բայց հետո ես չդիմացա ու հարցրեցի․
—Իսկ ինչու՞ չեք սիրում շիկահերներին։
—Ես անտարբեր եմ նրանց հանդեպ, բացի այս մի ներկված անամոթից։ Մի տարի առաջ նա ընտանիքից տա-րավ ամուսնուս։ Վերջ ինս էլ առանց խղճի խայթ զգալու իմ ու որդուս ձեռքից խլեց բնակարանն ու ամառանոցը։ Հենա, դրա համար մուշտակ է գնել․․․ Գոնե այսպես վրեժ լուծեցի։
Մենք բարձր ծիծաղեցինք։ Կանացի հնարամտությունը սահմաններ չունի։