Վերջերս մի մուրացկան կնոջ փող տվեցի ու մտքումս ասացի, որ պիտի հետևեմ, աչքիս էս կինը բոլորին խաբում է․․․Երբեք մտքովս չէր անցնի, որ նման բան կբացահայտվի:Էդ օրը առավոտը մի քիչ անտրամ էի, ասեցի դուրս գամ տնից : Գնացի սուպերմարկետ, ասի մի քիչ ֆռֆռամ, կարողա տրամս բարձրանա :
Սուպերմարկետի դեմը մի կնիկ էր կանգնած : Սրանից նրանից փող էր ուզում:Ես վաբշե թե բոմժերին փող չեմ տալիս,թող գնան աշխա տեն : Բայց էս կնիկը մեղքս տվեց : Հանեցի ու փող տվեցի : Բայց սիրտս կասկած ընկավ : Ասեցի հլը պտի հետևեմ, տենամ ինչա անելու փողը : Էնքանա էղել, որ բոմժին փող եմ տվել, հետո տեսել եմ խանութից արաղա առնում :
Սկզբից մտավ խանութ, հետո դուրս եկավ ու կամաց-կամաց գնաց : Ես էլ գնացի իրա հետևից : Հետո հասավ մի հին, խարխլված տան մոտ, դուռը բացեց ու մտավ ներս : Փաստորեն ըտեղ էր ապրում : Ես էլ մի քանի րոպե սպասեցի ու մտա ներս :Երբ տեսավ, որ ես ներս եմ մտել, շատ զարմացավ և նույնիսկ վախեցավ։
Ես առանց երկար-բարակ մտածելու, ասեցի, որ կարծում էի, որ հարբեցող ա: Իմ տված փողով հաց ու կաթ էր առել խանութից: Ու իմ աչքով տեսա ու համոզվեցի, որ տատին նման չէր մուրացկաններին։Ես շատ էի ուզում օգնել նրան ու իրա մասին գրեցի ֆբ-ում : Երեկ առավոտ Ամերիկայից զանգեցին, ասեցին, որ պատրաստ են օգնեն : Չեք պատկերացնի, ոնց էի հուզվել : Ժողովուրդ ջան, անտարբեր մի անցեք ծերերի կողքով :