Այս հոդվածում Դուք կիմանաք, թե ինչ թաքնված ախտանիշներ են վկայում վահանաձև գեղձի խնդիրների մասին, ինչպես նաև, թե որ մթերքներն են օգնում դրա օպտիմալ աշխատանքին։
1. Ուտելուց հետո ախորժակի ավելացում և հագեցվածության բացակայություն․
Սա հիպերթիրեոզի` վահանաձև գեղձի հորմոնների գերարտադրության վիճակի ամենատարածված ախտանիշներից մեկն է: Սովորաբար, չնայած սպառված մեծ քանակությամբ կալորիաներին, մարդը ավելորդ կիլոգրամներ չի ավելացնում։ Երբեմն խրոնիկ պանկրեատիտի դեպքում ենթաստամոքսային գեղձի ֆերմենտների անբավարար արտադրությունը կարող է նաև սովի մշտական զգացում առաջացնել, քանի որ սնունդը պարզապես չի կարող ներծծվել ստամոքս-աղիքային տրակտում:
Խառնաշփոթությունից խուսափելու համար ինքնաախտորոշում մի արեք։ Միայն բոլոր անհրաժեշտ անալիզներն անցնելուց հետո բժիշկը կարող է ճշգրիտ ասել Ձեզ խանգարման պատճառը։
2. Անբացատրելի դեպրեսիա
Եթե վահանաձև գեղձը շատ քիչ հորմոն է արտադրում, դա ազդում է սերոտոնինի սինթեզի վրա՝ հատուկ նեյրոհաղորդիչ, որը մեզ վրա լավ է ազդում: Ուղեղում դրա ցածր մակարդակը հանգեցնում է նրան, որ մակերիկամները ավելի շատ կորտիզոլ և ադրենալին են արտադրում, ինչը ազդում է էմոցիոնալ վիճակի վրա՝ մարդիկ դառնում են դյուրագրգիռ, ցանկացած աշխատանք դժվարություն է առաջացում նրանց համար։
Կարևոր է, որ սննդակարգում առկա լինեն միկրոէլեմենտներ, ինչպիսիք են սիլիցիումը և սելենը, վիտամին D3-ը: Այս նյութերը պարունակվում են յուղոտ ծովային ձկների, բնական կաթնամթերքի, ամբողջական հացահատիկի հացի մեջ։
3. Մարմնի ցածր ջերմաստիճան
Եթե առավոտյան ջերմաչափը ցույց է տալիս երեսունվեցից ցածր, ամենայն հավանականությամբ, վահանաձև գեղձի ֆունկցիան շատ ցածր է։ Նաև առավոտվա ժամերին հաճախ լինում է հոգնածություն, որևէ գործով չզբաղվելու ցանկություն, գիշերային թվացյալ երկար հանգստից հետո քնի պակասի զգացում։
Պատճառները կարող են շատ լինել, բայց հայտնի է, որ մշտական սթրեսն ու նյարդային լարվածությունը չափազանց բացասաբար են անդրադառնում վահանաձև գեղձի վրա, և դրանք հեռացնելով մեր կյանքից՝ միայն առողջական առումով կշահենք։ Մաղթում ենք բոլորիդ առողջություն և բարեկեցություն: