Սուրբ Զատիկի համար 50 կիլոգրամ կշռող շոկոլադե ձու են պատրաստել. միայն տեսնեք այդ հրաշքը

Քրիստոնյաների համար Սուրբ Զատիկը սկսում է ներկած հավկիթից, իսկ Ալբիոնայի բնակիչները սիրում են այդ օրը շոկոլադ վայելել: Օրինական պատճառ է, երբ կարելի է ուտել այնքան շոկոլադ, որքան ցանկանում ես:

Cadbury World ընկերությունն օրիգինալ գտնվեց և որոշեց հսկայական շոկոլադե ձու պատրաստել:

Օգտագործվեց կես ցենտներ կաթնային շոկոլադ: Բարձրությունը գրեթե 1 մետր: Շատ կրեմ և շաքարային գույներ, ամբողջը  բացառապես ձեռքի աշխատանք է: Շոկոլադը լցրեցին հատուկ ձևավոր տարաների մեջ, իսկ հետո միացրեցին երկու կեսերը, այնպես որ ձվիկի ներսը դատարկ է: Այլապես այն հնարավոր չէր լինի տեղափոխել, առանց այն էլ 4 սմ հաստությամբ շոկոլադն այնքան էլ հեշտ չէ ուտել:

Ձուն պատրաստելու համար անհրաժեշտ եղավ այնքան շոկոլադ, որքան օգտագործվում է 1111 տիպիկ շոկոլադե սալիկի համար: Պատրաստվեց երկու հսկայական ձվիկ, մեկը Make-a-Wish Foundation բարեգործական կազմակերպության համար, իսկ մյուսը պահեցին իրենց գրասենյակում:

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ
error: Content is protected !!