Մի կին ստիպված էր լիովին միայնակ հոգ տանել երեխայի մասին, քանի որ ամուսինը շատ էր խմում և տանը գրեթե չէր լինում: Իսկ երբ տանն էր, դրանից ոչ մի օգուտ չկար:
Ամենասարսափելին այն էր, որ սկեսուրը միշտ պաշատպանում էր իր որդուն: Չէր եղել այնպիսի դեպք, որ նա հարսին ինչ-որ օգնություն կամ աջակցություն առաջարկեր:
Եվ ահա հատկապես ծանր օրերից մեկն էր, երիտասարդ կինը զանգահարաեց սկեսուրին և ասաց.
-Չէիք ասի, ո՞վ պիտի լվանա և փոխի երեխայի հագուստը, եթե նա կեղտոտվել է: Հայր թե՞ մայրը:
-Սիրելիս, բնականաբար դա մոր պարտականությունն է, – անտարբեր ձայնով ասաց սկեսուրը:
-Լավ,-պատասխանեց կինը,-այդ դեպքում եկեք, ձեր որդին նորից խմել և կեղտոտել է տաբատը…