Սիրված երգիչ-երգչուհիների ելույթներ, հայտնի հյուրեր ու հուզիչ պահեր․ Վիկ Դարչինյանը նշել է ծննդյան 50-ամյակը (տեսանյութ)

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBA, WBC և IBF վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանը նծել է ծննդյան 50-ամյակը։

Ծննդյան տոնական խնջույքը կազմակերպվել է երևանյան հայտնի ռեստորաններից մեկում։ Միջոցառման հյուրերի թվում են եղել Կամո Սեյրանյանը դստեր՝ Սեդայի հետ, Նազիկ Ավդալյանը, գործարար Արտակ Թովմասյանը։ Ելույթներով հանդես են եկել Տաթև Ասատրյանն ու Թաթա Սիմոնյանը, Սարգիս Ավետիսյանը, երեկոն վարել են Անահիտ Կիրակոսյանն ու Ավո Ադամյանը, Անահիտ Հակոբյանն ու Սուրեն Առուստամյանը։

Վիկ Դարչինյանի առաջին մարզիչը ևս ներկա է եղել իր սանի ծննդյան խնջույքին։

Օրվա բազմաթիվ կադրեր են հայտնվել սոցիալական հարթակներում, որոնցից մի քանիսը Starnews-ը առաջարկում է դիտել

Աղբյուր
Like this post? Please share to your friends: