Սա ֆոտոշոփ չէ. աղջիկն անիմացիոն կերպարի տեսք ունի

Այս աղջիկն իրականում մուլտֆիլմի հերոսուհի է հիշեցնում: Նոզոմի անունով աղջիկը Տոկիոյից է, ենթարկվել է մի քանի պլաստիկ վիրահատությունների, որպիսի նմանվի անիմացիոն կերպարներին: Եվ դա նրա մոտ ստացվել է:

Աղջկա արտաքինն այնքան տարօրինակ է, որ օգտատերերի մեծամասնությունը չի հավատում, որ նկարներն իրական են, և Նոզոմիին համարում են ֆոտոշոփի գերազանց վարպետ:

Նոզոմին ունի անհամաչափ մեծ աչքեր և սրտաձև դեմք՝ ճապոնական կոմիքսների հերոսուհիների երկու գլխավոր տարբերող գծերը:

Աղջիկն իր արտաքինի շնորհիվ հայտնի է հատկապես դեռահասների շրջանում: Նրա բոլոր լուսանկարները մեծ տարածում են գտնում:

Նոզոմին հաճախ է «օրագրեր վարում»՝ անիմացիոն կերպարների սիրահարների հավաքույթների ժամանակ:

 

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ