Մեր տան առևտուրը հիմնականում ես եմ անում։ Հերթական անգամ գնացել էի առևտուրի ու պատահաբար ականտես եղա խանութի վաճառողուհու ու մեր հարևան Թամար տատիի խոսակցությանը։ Թամար տատին անշառ ու խեղճ կին ա, ով միայն իր աղքատիկ թոշակի հույսին ա, որովհետև ոչ մի հարզատ չունի, նրա ընտանիքի անդամները տարիներ առաջ դժբախտ պատահարի ժամանակ մահացել էին։ Հիմա խեղճ կինը մենակ ա հոգ տանում իր բոլոր հոգսերը։
Խանութում լսեցի, թե Թամար տատը ոնց էր խնդրում վաճառողուհուն, որ իրեն նիսյայով հաց տա, իսկ վաճառողուհին մերժում էր ասելով, որ դեռ նախորդ պարտքերը չի փակել ու խանութի տերն ասել է, որ էլ իրեն նիսյայով ոչինչ չտա։
Լսեցի էդ ամենը հեռվից ու սիրտս կտոր-կտոր եղավ։ Չգիտեմ, թե ոնց ստացվեց, բայց սկսեցի արտասվել։ Հետո արագ գնացի նրանց մոտ, բռնեցի Թամար տատիի ձեռքն ու ասեցի, որ օգնի առևտուր անեմ։ Եկավ հետս, ե էլ մի մեծ տոպրակ առևտուր արեցի, վճարեցի առևտուրի համար ու բարձրացրեցի տոպրակը նրա տուն։ Չէր պատկերացնում, որ իր համար էինք գնումներ անում։ Խեղճն արտասվեց ու շատ հուզվեց։
Եկա տուն, բայց դեռ տխրության զգացումն ինձ չէր թողում։ Խի՞ պիտի էս ապերախտ իշխանությունը հա մեր պետբյուջեի փողերը ցխի, իսկ մեր խեղճ թոշակառուները սովամահ լինեն։ Ոչ լավ օր տենան Նիկոլն ու իրա պաշտոնյա շրջապատը։