Չեմ կարող չպատմել… Երկու օր առաջ գործերով թռա Դուբայ… Ամերիկացին ապշած նայում էր դեմքիս, մի պահ լռեց, վեր կացավ, ձեռքս սեղմեց, ասաց 《ես լրիվ հասկացա, մենք իրար հետ ենք》…

Բակուր Մելքոնյանը գրում է.

Չեմ կարող չպատմել։ Երկու օր առաջ գործերով թռա Դուբայ։ Գալուցս մի քանի օր առաջ, ընկերներիցս 1-ի միջոցով (մի լավ հայ գործարարի) ծանոթացա Էմիրաթներում աշխատող, Ամերիկայից եկած մի անձնավորության հետ, որը հետաքրքիր, շատ-շատ մեծ փողերի հասնող պրոյեկտի մեջ մասնակցության առաջարկ արեց։

Դե ես էլ ասեցի, որ գործերով գալիս եմ Դուբայ և առիթից օգտվելով կարող ենք հանդիպել։ Պայմանավորվեցինք, որ հենց հասնենք Դուբայ, իրեն տեղյակ պահենք և որոշենք հանդիպման օրը և տեղը։ Երբ իջանք Դուբայ, զանգահարեցինք, մեր նոր ծանոթն էլ ասեց, որ նոր, ավելի կոնկրետ և բարենպաստ պայմաններ են ի հայտ եկել ու պետք է շտ ապ հանդիպել։ Ժամը հինգի կողմերն էր, այդ օրը գործերով չէինք զբաղվելու, սակայն պայմանավորվածություն ունեի հանդիպելու իմ հին ընկերներից մեկին, որը Դուբայում է ապրում, իրենց տուն էր հրավիրել։

Զանգեցի ընկերոջս, զգուշացրեցի, որ կուշանանք ու գնացինք մեր նոր ծանոթին հանդիպելու։ Զրուցեցինք, շատ հետաքրքիր, խոսում էինք ամսական միլիոնավոր դոլարների եկամուտ ունեցող առաջարկի մասին։

Մեկ ժամից ավել զրուցում էինք, հաջորդ օրվա երեկոյան հանդիպման պայմանավորվածություն ունեցանք, որտեղ ներկա պետք է լիներ իր գործընկերներից մեկը ու քանի որ շտապում էինք, մեր նոր ծանոթին ասացինք, որ մի կարևոր հանդիպում էլ դեռ ունենք ու պետք է գնանք։ Էս խոսքերը լսելով, շատ հանկարծակի, մեր նոր ծանոթը վեր կացավ սեղանից ու ասելով, որ 《ինքը մեզ միլիոնավոր դոլարների առաջարկ է անում, իսկ մենք ասում ենք կարևոր հանդիպում ունենք》 և գնաց…

 

Մյուս օրը ամերիկացին զանգել էր իմ ընկերոջը, որը օնլայն ծանոթացրել էր մեզ ու պատմել միջադեպի մասին՝ ասելով, որ ես անլուրջ եմ մոտենում հարցին։ Ընկերս էլ իրեն բացատրել էր, որ Բակուրն այդ գործարարը չի, մի հատ նորից հանդիպի, հասկացեք իրար։ Երեկ երեկոյան հանդիպեցինք։ Ասեցի լսեք հարգելիս, ես ձեր հետ հանդիպման համար փոխեցի ընկերոջս հետ հանդիպման ժամն ու իրենք իրենց տանը ընտանիքով ինձ էին սպասում ու եթե դու ուզում ես ճիշտ գործընկեր ունենաս, պետք է հասկանաս, եթե ես խաբեի իմ վաղեմի ընկերոջը ու չգնայի իրենց տուն ինչ ա թե դու միլիոնավոր դոլարների գործ եք առաջարկում, ապա որոշ ժամանակ անց էլ, երբ մենք իրար հետ գործընկերներ կլինենք ու միգուցե նաև ընկերներ ու միլիոնների գործ կանենք, կարող է հայտնվել մեկը, որը միլիարդավոր դոլարների գործ կառաջարկի ոպ էդ պահին, քո տրաբանությամբ ես պետք է թքած ունենամ քո վրա, որը կարծում եմ ճիշտ չի…

Ամերիկացին ապշած նայում էր դեմքիս, մի պահ լռեց, վեր կացավ, ձեռքս սեղմեց, ասաց 《ես լրիվ հասկացա, մենք իրար հետ ենք》… Արդար գործերով լի աշխատանքային շաբաթ եմ ցանկանում բոլորիս։

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ