Չեմ բաժանվել իմ ամուսնուց, բաժանվել եմ նրա ընտանիքից, կարող էինք միանալ, նրա ծնողները նրան ամուսնացրին. Դինա Ակոպովնա

Starnews.am-ը գրում է․

«Ռանդևու» հաղորդման հյուրն էր դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի Դինա Ակոպովնան։

StarNews-ը հետևելով զրույցին առանձնացրել է հետաքրքիր

մտքերը։

Չնայած այն փաստին ,որ դերասանուհին հասուն դուստր և արդեն տատիկ է, բայց նա մշտապես նշում է, որ չունի երկրպագուների պակաս, նաև հարցազրույցներից մեկում նշել է՝փոշմանել է ,որ չի ամուսնացել։

«Ես աղջկաս ասում էի` դու ամուսնացի բալես, քեզ տեղավորեմ, նոր մաման կամուսնանա։ Դրանից հետո հասկացա,որ մի քիչ էլ լավ կլինի ,որ այդ ազատ կյանքը վայելեմ։ Իմ կյանքում ես փոշմանել եմ ,որ չեմ ամուսնացել, երբ ավելի երիտասարդ էի ու աղջիկս փոքր էր։ Այն ժամանակ էլ մտածում էի այլ երեխա չունենամ , որ աղջիկս խորթություն չզգա։ Դրանից հետո տեքստը փոխվեց, ասում էի երևի կողքս կլինի մի տղամարդ , ով կունենա էլի իր երեխաները և մենք միասին կապրենք։

Ակոպովնան խոսեց նաև աղջկա բաժանված լինելու փաստից։

«Իմ աղջիկը հիմա բաժանվել է ։Ապրում է այն կյանքով ,որով ես ապրել եմ տարիներ առաջ։ Հիմա ինձ այնպիսի տեքստ է ասում ,որից ես արդեն սկսում եմ վախենալ, ասում է`ոնցոր ես քո նման եմ դարձել և մտածում եմ կա արդյոք՞ տղամարդ, որ կարող է ինձ իր կողքը պահել։ Ես վստահ եմ ,որ եթե կլինի տղամարդ, ով կընդունի ինձ կամ թեկուզ իրեն, ոնց մենք կանք, ուրեմն ամեն դուռ էլ բացվող է»։

Հարցազրույցներից մեկում Դինան ասել է,թե իրեն մեղավոր է զգում,որ չի կարողացել աղջկա ընտանիքը փրկել։ Դրան հավելել է նաև ,որ լավ կլիներ տարիներ առաջ լիներ մեկն ,ով իր կողքին կլիներ և չէր թողնի, որ իր ընտանիքը փլուզվեր.

«Պետք է ամուսնուս ծնողները չթողնեին,որովհետև ես չեմ բաժանվել իմ ամուսնուց ,ես բաժանվել եմ իրա ընտանիքից։ Եթե ուղեղով կարգին աղջիկ լինեի և ոմանց էլ չլսեի, կարող է պայքարեի ,որ ամուսինս կողքս լիներ։ Ես եմ իրեն թողել ,ես եմ հեռվացել և գնացել։Թեկուզ եղել է պահ, որ մենք հնարավոր է միանայինք ՝ իր ծնողներն արդեն իրեն ամուսնացրել էին։ Այդքանով եզրափակվում է թեման, որն արդեն 28տարեկան է։ Ինքը միանգամից կազմեց իր ընտանիքը, երեք երեխա ունի, չնայած, որ տեսնեմ չեմ էլ ճանաչի , որովհետև վաղուց չէնք հանդիպել»։

Like this post? Please share to your friends: