Ուսանող աղջիկ եմ, տուն եմ վարձել, մի երկու օր առաջ էլ տեղափոխվել․ էրեկ ուբորկա անելիս նենց բան եմ գտել, որ ուրախությունից թռվռում էի համ էժանով տուն եմ վարձել, համ էլ տենց բան գտել, դզված եմ

Ուսանող աղջիկ եմ, արդեն երրորդ կուրս էսքան ժամանակ երեք ուսանողներով մի տանն էինք մնում, բայց դե ինչ ինչ պատճառներով առանձնացանք։ Ես չգիտեմ ինջ հաջողությամբ, էս ինչ հրաշք էր, բայց ընդամնեը երկու օրում գտել եմ վարձով տուն շատ լավ պայմաններով ու ասենք ռուսական թվեր չեն, նորմալ գնով տալիս էր տան տերը։ Ինձ որ թիվը ասեց, ասում եմ հաստատ, ծիծաղելով ասում եմ կարողա մի զրո բաց եք թողել,ա սումա չէ այ բալե, կարողա գիտես ես էլ մազոխիստ եմ, հայ ենք, մի բուռ ազգ, հո քեզ վրա չեմ գին բարձրացնելու։

Բա, ժողովուրդ, վսյո տկի կան դեռ նման մարդիկ։ Հա ի դեպ, էս տունն էլ նոր են վաճառել, իմ տանտերնա առել ու միանգամից վարձով տվել ինձ, եկամուտի աղբյուրա էլի։ Էրեկ ուբորկա էի անում, ես էլ որ տուն եմ մաքրում, ամեն ծակուծուկ պիտի մաքրեմ, որ սիրտս հանգիստ լինի, չեմ սիրում փոշու մեջ ապրել։ Չգիտեմ ոնց բացատրեմ, որ պատկերացնեք, ուրեմն սնեյակի պոլերը մաքրելիս տեսնում եմ ինչքան մաքրում եմ, էնքան հողի նման բանա դուրս գալիս։

Անկողինը քաշում եմ, մեկ էլ տեսնեմ էդ հատվածը ոնց որ քանդված լինի, նայում եմ, մեջը ինչ որ կտորից բանի մեջ ոսկիներ են, մի բուռ ոսկի, չեմ չափազանցնում, էդ կտորն էլ էնքան հինա, ով գիտի սկի էս տան նախկին տերերը չէին էստեղ ապրում։ Մտածեցի մտածեցի, որոշեցի ինձ պահեմ, դե ես էլ հո ուրիշի բերանից չեմ կտրում, ես եմ գտել իմնա, եթե տանտիրոջը լիներ, իհարկե կտայի, բայց դե ոչ ինքը, ոչ էլ նախկին տերերը չգիտեն սրա մասին, այ քեզ բան, ինձ կպահեմ։

Like this post? Please share to your friends: