
Ուշգիշերին խանութի մոտով անցնելիս մի տարեց տղամարդու նկատեցի, կանգնած լուռ լացում էր․ Մոտեցա ու հարցրեցի պատճաը․․․Մտքովս չէր էլ անցնում, որ այդ հանդիպումը ինձ համար ճակատագրական կլինի:Երկու տարի առաջ, գիշերը, կանգառում կան գնեցի, որ ծխախոտ գնեմ: Ծխախոտս գնեցի և տեսա, որ նստարանին պապիկ է նստած և ակնհայտորեն անառողջ տեսք ուներ:
Մոտեցա պապիկին և հարցրեցի, թեռ ինչպես է իրեն զգում,իսկ նա ասաց, որ ամեն ինչ նորմալ է,պարզապես սիրտն է ցավում, մարդիկ
շտապօգնություն են կանչել,իսկ նա նստած սպասում է։Ես ծոծրակս քորեցի և հարցրի վաճառողուհուն, թե արդյոք շուտվանից է պապ իկը սպասում, իսկ նա ասաց, որ երեկոյան ժամը 8-ից…Ինչպիսի մղձավանջ …
70 տարեկան պապիկը, որը հավանաբար վետերան չէ, բայց կոմունիզմ է կառուցել հաստատ և ժողովրդական շինություններում աշխա տել է մեր լավ մանկության համար:Ես չլսելով պապիկի խոսքերը այն մասին, թե ինքը լավ է, նստեց րի մեքենան և տարա հիվանդանոց: Այնտեղ շատ խոչընդոտներ հաղթահարելով կարողացանք հասնել նրան որ բժիշկը պապիկին ստուգի:

Երբ բժիշկը եկավ ինձ մոտ, դեղերի ցուցակ կար ձեռքում, տվեց ինձ և խնդրեց գնել դրանք: Ես գիշերը շատ ուշ գնացի և գնեցի այդ դե ղերը: Երբ հիվանդասենյակ մտա, մտածում էի որ պապիկը քնած կլինի, բայց նա արթուն էր և ինձ ասաց իրենց տան հասցեն և խնդրեց գնալ այնտեղ և տեղեկացնել իր մասին: Նա մտածում էր, որ տնեցիները շատ անհանգստացած կլինեն:
Նրանց տունը գտնվում էր քաղաքի մյուս ծայրում: Երբ հասա այնտեղ, տեսա, որ իսկապես տնեցիները անհանգստացած էին: Տանը
տատիկն էր իր գեղեցիկ աղջկա հետ, ում ձեռքում փոքրիկ երեխա կար: Նրանք ուզում էին այդ ժամին գնալ հիվանդանոց, բայց ես
նրանց համոզեցի, որ առավոտյան 8-ին գնան, երբ բժիշկները արդեն այնտեղ կլինեն:
Նրանք էլ ինձ ասացին որ այդ ուշ ժամին հետ չգնամ և իրենց տանը գիշերեմ: Ես մնացի և արդեն 3 տարի է միասին ենք ապրում: Մար դիկ, բարություն արեք։ Գուցե դա ճակատագիր է: