Որքա՞ն արժես դու… զարմանալի առակ, որը կսովորեցնի ավելի ինքնավստահ լինել և իմանալ ձեր կարևորության մասին

Մի օր իմաստուն ծերունու մոտ եկավ մի երիտասարդ ու ասաց.

-Ես քեզ մոտ եմ եկել, որովհետև ինձ խղճուկ ու անպետք եմ զգում, նույնիսկ չեմ ուզում ապրել: Շուրջս բոլորը պնդում են, որ ես անհաջողակ, փնթի ու հիմար եմ: Խնդրում եմ, օգնիր ինձ:

Իմաստունը հայացք գցեց երիտասարդի վրա և ասաց.

Ներիր, բայց հիմա զբաղված եմ, չեմ կարող օգնել քեզ: Ես հիմա պիտի շատ կարևոր հարց լուծեմ: Բայց եթե համաձայնվես օգնել ինձ, ես էլ հաճույքով կօգնեմ քեզ: 

Իմաստունը երիտասարդի մատին փոքր գեղեցիկ քարով մատանի դրեց.

Մի ձի վերցրու և գնա շուկա: Ես պիտի շտապ վաճառեմ այս մատանին: Փորձիր շատ գումար վերցնել, ոչ մի դեպքում այն էժան չվաճառես: Ոսկե մետաղադրամից պակաս չհամաձայնվես: Դե գնա, որքան հնարավոր է, շուտ արի: 

Հասնելով շուկա՝ երիտասարդը սկսեց վաճառականներին ցույց տալ ապրանքը: Շատերն էին հետաքրքրվում մատանիով, սակայն երբ իմանում էին գինը, ուղղակի հեռանում էին: Մի հոգի առաջարկեց արծաթե մետաղադրամ, սակայն երիտասարդը հիշում էր իմաստունու խոսքերը, և մերժեց գնորդին:

Վարպետ, ես չկարողացա կատարել քո հանձնարարությունը,-տխուր ասաց նա, — ես կարող էի այն վաճառել, բայց ամենաբարձր գինը, որով կարող էի անել դա, արծաթե մետաղադրամն էր: Մատանիդ շատ էժան է:

Տղաս, նախքան ինչ-որ բան վաճառելը, վատ չէր լինի իմանալ դրա իրական արժեքը: Իսկ ո՞վ կարող է դա ոսկերիչից լավ անել: Վազիր նրա մոտ, հարցրա, որքան կարող է նա մեզ տալ մատանու դիմաց: Ինչ էլ ասի, մի վաճառիր, ուղղակի վերադարձիր:

Ոսկերիչը երկար զննեց մատանին, հետո կշռեց այն և վերջապես պատասխանեց.

Փոխանցիր վարպետին, որ ես այս պահին 58 ոսկե մետաղադրամից ավել տալ չեմ կարող: Բայց եթե նա ինձ մի քիչ ժամանակ տա, կգնեմ 70 մետաղադրամով:

-70 ոսկե մետաղադրա՞մ…

***

Նստիր, տղաս, — ասաց Վարպետը՝ լսելով ոգևորված երիտասարդի պատմածը, — և իմացիր, որ հենց դու ես ամենաթանկ մատանին: Թանկարժեք ու անկրկնելի: Եվ քեզ գնահատել կարող է միայն իսկական փորձագետը: Էլ ինչի՞ համար ես շրջում շուկայում՝ սպասելով, որ դա անի առաջին հանդիպածը:

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ