Ոչ մի դեպքում փողոցից մի վերցրեք այս իրերը…դրանք շատ վտանգավոր են ձեր առողջության և կյանքի համար

Հաճախ ենք դրսում գտնում որոշակի իրեր և առանց մտածելու վերցնում դրանք: Սակայն կան այնպիսի իրեր, որոնք ոչ մի դեպքում պետք չէ վերցնել, քանի որ դրանց մեջ կա թաքնված վտանգ:

Մետաղադրամներ

Մետաղադրամը հեշտ է կլանում իր մեջ ցանկացած էներգետիկա, ինչպես դրական, այդպես էլ բացասական: Դրական էներգիայի շնորհիվ մետաղադրամը վերածվում է թալիսմանի, որը դժվար թե թողնեն դրսում:

Ավելի հավանական է, որ մետաղադրամի մեջ է կուտակված ամբողջ բացասական էներգիան, իսկ այն գցել են փողոցում, որպիսի ազատվեն դրանից: Բացի այդ, դեռ մեր նախնիներն էին ասում, որ գտնված գումարը երբեք չի բերի հարստություն. գտնելուց հետո կարող եք ավելի մեծ գումար կորցնել:

Ոսկե զարդեր

Թանկարժեք մետաղը հեշտ է տրվում կախարդական ազդեցությանը, դրա համար էլ ոսկե կամ արծաթե զարդերն օգտագործվում են թուղթուգիր անելիս: Մատանիները, հատկապես ամուսնական, թողնում են դրսում՝ անձնական կյանքի խնդիրներից ազատվելու համար:

Եթե նույնիսկ գտնեք մատանի, երբեք չփորձեք այն: Դա կարող է վատ ավարտ ունենալ:

Ինքնասարք իրեր. տիկնիկներ, փափուկ խաղալիքներ, արձանիկներ

Նման իրերը հիմնականում դուրս են բերում տնից՝ նաֆսից ազատվելու համար: Շատ մեծ է հավանականությունը, որն այն ներծծված է բացասական էներգիայով:

Ասեղ

Սուր մետաղական առարկաները հեշտ են լցվում բացասական էներգիայով, դրա համար էլ հազվադեպ են պատահական հայտնվում փողոցում: Ավելի հավանական է, որ ինչ-որ մեկն այն հատուկ է թողել դրսում՝ որևէ մեկին վնաս հասցնելու համար:

Փոքր խաչ

Խաչը սերտորեն կապված է մարդու ճակատագրի հետ: Այն հիշում է մարդու բոլոր արարքները՝ և լավ, և վատ: Համարվում է, որ նույնիսկ թեթև դիպչելը գտնված խաչին կարող է հանգեցնել նրան, որ մարդ իր վրա կվերցնի օտար մարդու մեղքերը:

Բանալի

Շատ բախտագուշակներ օգտագործում են բանալին «դժբախտությունը փակելու» համար: Այն մարդը, ով կգտնի և կվերցնի այն, իրեն կվերցնի ողջ դժբախտությունը: Հատկապես վտանգավոր է, եթե բանալին գտել եք ջրի մեջ:

Ժամացույց

Հայտնի է, որ այն պահին, երբ մարդ մահանում է, կանգ է առնում նաև նրա ձեռքի ժամացույցը: Այդ առարկան կապված է մարդու բիոդաշտի հետ: Գտնելով և վերցնելով նման իր՝ դուք խախտում եք ձեր էներգետիկ բիոդաշտը և մեծ է վտանգը, որ կվերցնեք նախկին տիրոջ բոլոր հիվանդություններն ու խնդիրները:

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

 

 

 

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ