Ողջ գեղեցկությունս ժառանգել է մեծ աղջիկս, իսկ կրտսերիս նույնիսկ նայել չեմ ուզում․․․

Ես մեր ընտանիքում կրտսեր աղջիկն եմ, հայրս հեռացել է ընտանիքից անմիջապես իմ ծնվելուց հետո, և դա իմ հանդեպ մորս կողմից «առանձնահատուկ» վերաբերմունքի պատճառ է դարձել։

Ավագ քույրս իսկական գեղեցկուհի է դարձել, մորս կրկնօրինակն է։ Նա վառ, շփվող է, տարբերվող արտաքին ունի, իսկ ես միշտ նախընտրել եմ ժամանակս անցկացնել տանը, միայնակ, կարդալ կամ մտորել։

Картинки по запросу Вся моя красота перешла старшей дочери, а на младшую смотреть не могу…

Մայրս ինձ միշտ օրինակ էր բերում քրոջս և ասում, որ ես հորս նման եմ․ չեմ կարողանում խնամել ինձ , գրավիչ չեմ և միշտ միայնակ կմնամ։ Ինձ այդ հեռանկարն այնքան էլ չէր վախեցնում։

Դպրոցից հետո քույրս չկարողացավ ընդունվել համալսարան և խանութում աշխատանքի ընդունվեց։ Շուտով նա հանդիպեց իր ապագա ամուսնուն։ Մայրս երեսով էր տալիս, թե որքան հաջողակ է քույրս, հարուստի հետ է ամուսնացել։ Իսկ երբ ասացի, որ նրանց միության առիթը քրոջս հղիությունն էր, մայրս ասաց, որ հենց այդպես էլ պետք է անել, եթե ուզում ես լավ կյանքով ապրել։

Դպրոցն ավարտելուց հետո ընդունվեցի իմ նախընտրած բաժինը, երրորդ կուրսից կարողացա պայմանավորվել մի բանկի հետ և այնտեղ պրակտիկայի գնալ։ Համալսարանն ավարտելուց հետո ինձ նույն բանկում աշխատանք տվեցին, սակայն ուրիշ քաղաքի իրենց մասնաճյուղում։

Ես միայն երջանիկ էի դրա համար․ վերջապես հեռացա մորս տանից։ Արդեն մի քանի տարի ոչ մայրս, ոչ քույրս չէին հետաքրքրվում ինձանով,սակայն երեկ մորիցս զանգ ստացա․ նա ասաց, որ քրոջս ամուսինը լքել է նրան՝ թողնելով միայնակ երկու երեխաների հետ։ Անամոթ քույրս էլ երեխաներին թողել է մորս մոտ և ուրիշ տղամարդու հետ հեռացել։

Մայրս պահանջում էր, որ ես գամ և իրեն օգնեմ կամ երեխաների խնամքի հարցում, կամ գումարով։ Իսկ ես կտրուկ պատասխան տվեցի, որ երբեք չեմ գնա տուն։

Թող ինքը մեծացնի իր գեղեցիկ դստեր գեղեցիկ երեխաներին, իսկ ինձ թող հանգիստ թողնեն։

Նյութը հրապարակման պատրաստեց Arajininfo.ru կայքը

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ