Շունը չէր հանձնվում և մինչև վերջ տանում էր ծանր կապոցը…

Բանգկոգում հաճախ կարելի է հանդիպել թափառող շների: Ոչ ոք չէր էլ կարող պատկերացնել, որ այդ հասարակ շներից մեկը կարող է այսքան խելացի լինել:

Այս շան մականունը Պյու է, այն ժամանակ աննպատակ թափառում էր փողոցներով: Ճանապարհին սովորական աղբակույտ հանդիպեց և մոտեցավ դրան: Հանկարծ ինչ-որ ձայներ լսեց: Քրքրելով աղբակույտը՝ գտավ ինչ-որ կապոց: Դրա մեջից ծվծվոց էր լսվում: Նա ատամներով բռնեց կապոցը և գնաց դեպի մարդաշատ փողոց:

Հանդիպելով առաջին իսկ անցորդին՝ շունը դրեց կապոցը  նրա առաջ և սկսեց հաչել:

Կինն ուշադրություն չէր դարձնում՝ կարծելով, որ աղբ է: Բայց հանկարծ կապոցից ձայն լսեց, բացեց այն և հայտնաբերեց…նորածին երեխայի:

 

Երեխան սարսափելի վիճակում էր, կապտել էր և հազիվ էր շնչում: Պյուն սպասում էր, որ տեսնի, թե կինն ինչ է ձեռնարկելու: Նա իսկույն շտապ օգնություն և ոստիկանություն կանչեց:

Երեխային կարողացան փրկել: Ըստ բժիշկների խոսքերի, եթե չլիներ խիզախ շունը, երեխան չէր ապրի:

Պատմությունը շատ արագ տարածվեց ողջ քաղաքում, և Պյուն իսկական հերոս դարձավ:

Դրա մասին իմացավ նաև քաղաքապետը: Նրա հրամանով՝ շանը տրվեց անվանական վզնոց: Եվ հիմա մարդիկ՝ տեսնելով այդ վզնոցը, հասկանում են, որ իրենց առջև հերոս է կանգնած:

Իզուր չեն ասում, որ շունը՝ մարդու լավագույն ընկերն է:

 

Աղբյուր՝ Առաջին Ինֆո

 

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ
error: Content is protected !!