Շիկահեր աղջիկը մտավ բանկ…նրան սկզբում բոլորը ծաղրանքով նայեցին և հիմար համարեցին, սակայն հետո զարմացան…ո՞վ ասաց, որ շիկահերներն անխելք են

Արձակուրդ գնալուց առաջ շիկահեր աղջիկը մտավ Նյու Յորքի բանկ՝ 5000 դոլար վարկ վերցնելու: Բանկի աշխատակիցը հարցնում է.

-Լավ, իսկ ի՞նչ եք թողնելու՝ որպես գրավ:

-Իմ Rolls Royce-ը:

Զարմացած աշխատողը հարցնում է.

-Լու՞րջ եք ասում…250 000 դոլար արժողությամբ Rolls Royce:

Կինը հաստատեց, հանձնեց բանալին, իսկ բանկի աշխատողները և ականատեսները չէին դադարում ծաղրել նրան: Արդյունքում մեքենան երկու շաբաթով տեղափոխվեց բանկի ավտոտնակը:

Երբ շիկահեր աղջիկը վերադարձավ հանգստից, մարեց 5000 դոլար վարկը, վճարեց 15.41 դոլար տոկոսը:

Картинки по запросу Женщина удивила всех работников банка. Кто сказал, что блондинки глупые

Այդ ժամանակ աշխատողը որոշեց հարցնել.

-Տիկին, մենք ձեձ շատ ենք գնահատում որպես հաճախորդ, սակայն մի հարց ունեմ: Մենք իմացել ենք, որ դուք միլիարդատեր եք: Ինչի՞ համար էր ձեզ անհրաժեշտ 5000 դոլար վարկը:

-Իսկ ուրիշ որտե՞ղ Նյու Յորքում կարող էի թողնել մեքենաս՝ ընդամենը 15.41 դոլարով, միևնույն ժամանակ վստահ լինել, որ դրա հետ ոչինչ չի պատահի:

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ