Շիկահեր աղջիկը մետրոյում բոլորին զարմացրեց. պարզապես անհավանական պատմություն

Ես կանգնած էի մետրոյի վագոնում՝ դռան մոտ: Կանգառում մի շիկահեր ազջիկ ներս մտավ:

Նրա աչքերը լի էին անհոգությամբ, բարձրակրունկ կոշիկներով էր: Մի խոսքով, սիրունիկ աղջիկ: Կանգնեց կողքիս և սկսեց ականջակալներով երաժշտություն լսել: Այնքան բարձր էր, որ նույնիսկ ես հասկացա, որ Nightwish էր լսում: Դե, այդ պահին մտքովս անցավ, որ յուրաքանչյուրն իր ճաշակն ունի:

Հետո նա պայուսակից մի գիրք հանեց, ինձ թվաց, որ ճապոնական պոեզիա է և հենց ճապոներեն գրված, և սկսեց հանգիստ կարդալ: Իմ դեմքն ակնհայտորեն զարմանք էր արարտահայտում:

Հանկարծ նրա ընթերցանությունն ընդհատվեց հեռախոսազանգի պատճառով.

Ահա..Հա…Ուրեմն այսպես. սնուցման բլոկը չորս բոլտերով ամրացնում ես համակարգային բլոկի ետնամասում, դրանից դուրս է գալիս սնուցման լարը…Այսինքն ու՞ր: Մայրական պլատային, կոշտ սկավառակին: Ահա..Բայց դու ինչի՞ համար ես որոշել համակարգիչ հավաքել, եթե ոչինչ չես հասկանում այդ գործից:

Անջատում է հեռախոսը, նկատում իմ ապշած դեմքի արտահայտությունը և գեղեցիկ ժպտալով՝ ասում.

-Հանգիստ, վարսերս ներկված են:

 

 

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ
error: Content is protected !!