Նրանք մի ամբողջ կյանք միասին ապրեցին և միասին էլ հեռացան

Այս պատմությունը սովորական մարդկանց մասին է: Նրանք հայտնի չէին, մեծ հարստություն չունեին: Այս հիասքանչ զույգի պատմությունը սկսել է 1940-ին:

Նրանք հանդիպեցին և ծանոթացան Ամերիկայի նահանգներից մեկում:

Картинки по запросу они-прошли-вместе-целую-жизнь-и-ушли-и

Այն թվերի սարսափելի իրադարձությունը՝ Երկրորդ Համաշխարհային Պատերազմը, բաժանեց սիրահարներին: Երիտասարդը ծովային հետևակ էր, իսկ աղջիկն աշխատում էր որպես բուժքույր:

Իզաբելն ու Պրեբլը ողջ մնացին և պատերազմի ավարտից որոշ ժամանակ անց ամուսնացան:

Картинки по запросу они-прошли-вместе-целую-жизнь-и-ушли-и

Գեղեցիկ ընտանիքում 5 երեխա ծնվեց: Նրանք բոլորը միասին հաղթահարում էին բոլոր դժվարությունները: Գլխավոր դժբախտությունն իրենց որդու՝ Պիտերի մահն էր:

Իզաբելը վերադարձավ աշխատանքի, երբ երեխաներն ավելի ինքնուրույն դարձան:

Картинки по запросу они-прошли-вместе-целую-жизнь-и-ушли-и

2013 թվականին տարեց մարդիկ տեղափոխվեցին բժշկական հաստատություն՝ առողջությունը լավացնելու նպատակով: Բայց ցավոք, կնոջ մոտ ախտորոշվել էր դեմենցիա:

Похожее изображение

Կնոջ 96 ամյակին Պրեբլը խնդրեց միայն մի ցանկություն կատարել՝ թույլ տալ, որ ինքը սիրելիի կողքին մի գիշեր քնի:

Картинки по запросу они-прошли-вместе-целую-жизнь-и-ушли-и

Մի քանի օր անց մահացավ կինը, մի քանի ժամից էլ՝ ամուսինը:

Նրանք ծնվել էին 14 օր, իսկ մահացան՝ 14 ժամ տարբերությամբ:

Երեխաները խոստովանել են, որ իրենց կյանքում բազմաթիվ դժվարություններ են եղել, սակայն ծնողները երբեք միմյանցից երես չեն թեքել: Նրանք միշտ աշխատել են, սիրել են միմյանց և հավատացել են, որ ամեն ինչ լավ կլինի:

 

Like this post? Please share to your friends: