ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-Ի ՁԵՐ ՍԻՐԱՅԻՆ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿԸ

ԽՈՅԵՐ

Այսօր քննարկելու եք ամենակարեւոր եւ հրատապ հարցերից մեկը՝ «Ո՞վ է մեղավոր»։ Դուք համոզված եք, որ մեղավորը դուք չեք, բայց ձեր սիրելին, չգիտես՝ ինչու, ինքն իրեն նույնպես մեղավոր չի ճանաչում։ Փորձեք փոխզիջման տարբերակ գտնել։ Մի կոտրեք ափսեները, պարզապես թեյ խմեք ու հանդարտ զրուցեք։

ՑԼԵՐ

Այսօր, վերջապես, կարելի է հասկանալ ձեր զգացմունքները՝ սիրու՞մ եք նրան, թե՞ ոչ։ Հարցին պատասխանելուց հետո կարելի է արդեն մտածել հետեւանքների եւ առաջիկա քայլերի մասին, որոնք նույնպես բազում հարցերի տեղիք են տալիս եւ ունեն ոչ այնքան պարզ լուծում։ Փոքր-ինչ ջանք գործադրելու դեպքում ամեն ինչ կստացվի։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Նոյեմբերի 3-ին սիրելի էակն իր ուսերին կվերցնի ձեր եւ նրա բոլոր քայլերի պատասխանատվությունը։ Իհարկե, դուք կարող եք անել այնպես, որ նա զղջա իր այդ որոշման համար կամ ամաչի, բայց աստղերը խորհուրդ չեն տալիս այդպես վարվել։ Մի բարկացրեք սիրելիին։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր սիրելի էակի հետ ձեր զրույցը մենախոսության կվերածվի։ Երբեմն կթվա, թե նա ընդհանրապես չի լսում, այլ պարզապես աչքերը բաց քնել է։ Միգուցե նրան չի հետաքրքրում այն թեման, ինչի մասին խոսում եք, կամ այլեւս արդիական չի թվում նրան, կամ չի հասկանում ձեր տերմինալոգիան։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Նոյեմբերի 3-ը վերջին օրն է, երբ դուք որոշում կայացնելիս չեք ուշանա եւ չեք փչացնի ձեր անձնական կյանքը։ Վաղն ամեն ինչ արդեն շատ ուշ կլինի։ Փորձեք օգտագործել ձեր վերջին շանսը։

ԿՈՒՅՍԵՐ

Լարված ժամանակաշրջան է։ Ձեր կյանքում ինչ-որ հատկանշական փոփոխություններ են կատարվել եւ որոշները դեռ սպասվում են։ Խնդրեք սիրելի էակին չխանգարել, չկանգնեցնել ձեզ, բայց լինել ձեր կողքին՝ քաջալերելով ձեր քայլերը։

ԿՇԵՌՔՆԵՐ

Հանգստություն, միմիայն հանգստություն։ Այդպես ավելի հեշտ կլինի հասնել ցանկալի արդյունքին։

ԿԱՐԻՃՆԵՐ

Համոզվա՞ծ եք, որ ձեր սիրելի էակի հետ կայացրած որոնումները ճիշտ են, եւ դուք իրավացի եք։ Նոյեմբերի 3-ին ստիպված եք լինելու մանրակրկիտ ուսումնասիրել եւ այսօրվան համապատասխան որոշակի փոփոխություններ կատարել դրանցում։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր հիշողությունները կդառնանան ձեր լավագույն ընկերները։ Դրանք կրկնակի հաճույք կպարգեւեն, եթե լինեք սիրելի անձնավորության կողքին։ Հիշեք ձեր առաջին հանդիպման, համբույրի եւ համատեղ ծրագրերի մասին։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Հիանալի օր է ձեզ սպասվում։ Դուք նույնիսկ չեք կարող պատկերացնել, որ ձեզ այդքան սիրում են, ընդ որում՝ այդքան շատ մարդ միանգամից։ Եվ անկեղծ, եւ իրարից անկախ։ Նոյեմբերի 3-ին ձեզ նույնիսկ կարելի է նախանձել։ Բայց արեք հնարավոր ամեն ինչ, որ դրանից չտուժի ձեր իրական մեծ սերը, որին այդքան տարի ձգտել եք հասնել։

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր սիրելի անձնավորությունը չի ցանկանա բաց թողնել ձեզ իր գրկից։ Եթե ձեզ համար կարեւոր է նա, փորձեք հետաձգել մյուս բոլոր գործերը եւ մնալ սիրելի էակի գրկախառնությունների աշխարհում։

ՁԿՆԵՐ

Նոյեմբերի 3-ին պետք է հիշել այն իմաստուն խորհուրդը, որը ժամանակին ասել է ձեր մայրը։ Այն հենց այսօր բավականին կարեւոր նշանակություն կունենա եւ սիրելի էակի, եւ ձեզ համար։ Հիշեք այն, հետեւեք դրան եւ ժամանակի ընթացքում ամեն ինչ կկարգավորվի։

Like this post? Please share to your friends: