
Նշումը, որ գտա իմ աղջկա հուղարկավորությունից հետո, ինձ ուղղակի շոկի ենթարկեց…
Մեր 15–ամյա դստեր հուղարկավորությունից անմիջապես հետո ամուսինս անընդհատ կրկնում էր․

«Պետք է նետենք նրա բոլոր իրերը։ Դրանք պարզապես հիշողություններ են։ Քանի դեռ դրանք մեր տանն են, մեզ կտանջեն։»
Չէի կարողանում հասկանալ՝ ինչպես կարող էր նա այդպես ասել։ Դրանք պարզապես իրեր չէին․ դրանք նրա հոտն էին, նրա հպում ները, զգեստները, խաղալիքները։ Ես որքան կարողացա՝ դիմադրեցի։ Բայց մեկ ամիս անց ի վերջո հանձնվեցի ու որոշեցի մաքրել նրա սենյակը, ուր հուղարկավորությունից հետո չէի մտել։
Դուռը բացելու պահուն թվաց, թե ժամանակը կանգ առավ։ Նրա օծանելիքի բույրը դեռ օդում էր։ Սեղանի վրա՝ բացված տետրը։
Յուրաքանչյուր իր ձեռքով առանձին վերցնում էի՝ զգեստ, մազակալներ, սիրելի գիրքը։ Լացում էի, սեղմում կրծքիս, կարծես այդպես մի ակնթարթով նրան կվերադարձնեի։Հանկարծ դասագրքից մի փոքր թղթի կտոր ընկավ։ Սիրտս կծկվեց։ Նաև որդագրությունը ճանաչեցի։

Թղթի վրա գրված էր․
«Մամա, եթե սա կարդում ես, շուտ նայիր մահճակալի տակ, և ամեն ինչ կպարզվի։»
Ձեռքերս դողում էին։ Կուրծքս սեղմվեց։ Ի՞նչ կարող էր նա նկատի ունենալ։Ուժերս հավաքելով՝ ծնկեցի և նայեցի մահճակալի տակ։
Այն, ինչ տեսա, սարսափեցրեց ինձ։ Հին պայուսակ կար։ Ներսում՝ տետրեր, փոքրիկ տուփ… և նրա հեռախոսը։Նույն հեռախոսը, որի մասին ամուսինս ասել էր, թե «կորել է»։
Միացրի այն։ Էկրանը վառվեց։ Սրտիս զարկերը արագացան, երբ բացեցի նրա հաղորդագրությունները։
Փետրվարի 15, 22:17
Աղջիկ․ «Այլևս չեմ կարող տանել »

22:18 Ընկերուհի․ «Ի՞նչ է պատահել։»
22:19 Աղջիկ․ «Պապան նորից գոռաց վրաս։ Ասեց՝ եթե մաման իմանա մի բան, մեզ կստիպի երկուսիս էլ զղջալ…»
22:21 Ընկերուհի․ «Աստված իմ, վախեցնում ես ինձ… Հարվածե՞ց քեզ։»
22:22 Աղջիկ․ «Այո… արդեն ոչ առաջին անգամ։ Ձեռքիս կապտուկ կա։ Մամային ասում եմ, թե դպրոցում է եղել, բայց… վախենում եմ »
22:24 Ընկերուհի․ «Պետք է ասես մամային կամ գնաս ոստիկանություն։ Սա չափազանց լուրջ է։»
22:26 Աղջիկ․ «Ասեց՝ կսպանի ինձ, եթե բացեմ բերանս։ Հավատում եմ նրան… երբ զայրացած է, սարսափելի է։»
22:28 Ընկերուհի․ «Բայց չի կարելի այդ ամենը քո մեջ պահել…»
22:29 Աղջիկ․ «Քեզ եմ գրում, որովհետև ուրիշին չեմ կարող։ Եթե հանկարծ ինձ հետ մի բան պատահի, հիշիր՝ դա նա էր։»

Յուրաքանչյուր տող այրում էր ձեռքերս։ Յուրաքանչյուր բառ ծակում էր հոգիս։Կրկին ու կրկին կարդում էի՝ աչքերիս առաջ նրա վախ եցած հայացքը, վերջին ամիսներին նրա փակված կեցվածքը։Չէի ուզում հավատալ, որ լուրջ բան էր կատարվում։
Եվ հենց այդ պահին ճշմարտությունը հարվածեց ինձ՝
Իմ դուստրը ինքնակամ չէր հեռացել այս աշխարհից։ Նա զոհ էր դարձել այն մարդու, ում ամենից շատ էի վստահում։