Մարմնի լեզուն շատ ավելին կարող է պատմել մարդու մասին, քան կարծում եք։ Ժեստերը, հայացքը, ձեռքերի ու ոտքերի դիրքը բացահայտում են մեր էմոցիաները, բնավորությունը։
Նայեք նկարին ու ընտրեք տարբերակներից մեկը․ ներկայացվածներից ամենից հաճախ որ դիրքով եք նստում։
Առաջին տարբերակ
Հանգիստ, հավասարակշռված մարդ եք։ Ձեզ հունից հանելը անհնարին է թվում։ Ամուր կանգնած եք ոտքի վրա, գիտեք, թե ինչ եք ուզում, կյանքի ցանկացած իրավիճակին մոտենում եք խելացի կերպով։
Չեք ընկնում մարդկանց ու էմոցիաների ազդեցության տակ։ Ինքնավստահ եք, սուր լեզու ունեք։ Անկեղծ եք, մարդկանց հետ դժվար եք մտերմանում։
Երկրորդ տարբերակ
Այս դիրքի ընտրությունը վկայում է այն մասին, որ անկախ բնավորություն ունեք։ Չեք սիրում շտապել, ձեզ չի հուզում մարդկանց կարծիքը, ապրում եք՝ ինչպես ինքներդ ցանկանաք։
Խուսափում եք մեծ հավաքույթներից։ Ձեզ համար ամենակարևոր մարդիկ են ձեր ընտանիքի անդամները։ Գումարի ու կարիերայի հետևից ընկնելը ձեզ համար չէ։
Նախընտրում եք նստել լռության մեջ՝ միայնակ։ Ուշադրություն չեք դարձնում սեփական արտաքին տեսքին։ Կարևորում եք մարդկանց բնավորությունն ու բաց սիրտը։ Մնացածը ձեզ համար նշանակություն չունի։
Երրորդ տարբերակ
Այս տարբերակն ընտրող մարդիկ ակտիվ ու կենսուրախ են։ Եթե երրորդ դիրքը ձեզ համար ամենից հարմարն է, ուրեմն ապրում եք ներկայով, սիրում եք, երբ ձեր շուրջը կատարվում են հետաքրքիր իրադարձություններ։
Սիրում եք լինել շարժման մեջ։ Հաճույքով եք ծանոթանում մարդկանց հետ, փնտրում նոր ճանապարհներ։
Շատ չեք անհանգստանում ապագայի համար, իսկ անցյալի մասին առհասարակ չեք էլ մտածում։ Ձեզ համար կարևոր է այն, ինչ հիմա է կատարվում։