Մենք նոր բնակարան գնեցինք, սակայն այն ուներ մի թերություն. սկեսուրիս հարևանը դարձանք

Սկեսուրը նրան շատ էր նյարդայնացնում, սակայն հարսն իր երկրորդ մոր հետ չէր վիճում: Ինչպես կարելի է լեզու չգտնել բարեսիրտ կնոջ հետ, ով ամեն ինչի պատրաստ է հանուն որդու և «դստեր»:

Երբ Գոռն ու Անահիտը որոշեցին ամուսնանալ, սկեսուրը նրան գրկաբաց ընդունեց: Անահիտը նույնիսկ զարմացած էր նման վերաբերմունքից:

Դու շատ գեղեցիկ ես, շատ հաճելի է քեզ հետ ծանոթանալ: Իսկ դու կարողանու՞մ ես սպաս պատրաստել, իսկ թխվածք, իսկ լվացք անել գիտե՞ս: Մի անհանգստացիր, ես քեզ ամեն ինչ կսովորեցնեմ: Ամբողջ կյանքում երազել եմ աղջիկ ունենալու մասին:

ԱՆահիտը նույնիսկ չգիտեր, թե ինչ պատասխանել: Նա արդեն 28 տարեկան էր, պատրաստել էլ գիտեր, լվացք անել էլ: Կեղտից և սովից ինքն ու ամուսինը հաստատ չէին մահանա:

Շուտով երիտասարդներն ամուսնացան և որոշեցին բնակարան գնել: Երկար ժամանակ չէին կարողանում հարմար բնակարան գտնել, իսկ երբ սկեսուրի հարևանությամբ անսպասելի վաճառքի հանեցին վերանորոգված և մատչելի բնակարան, նրանք առանց երկար մտածելու գնեցին այն:

3 ամիս անց Անահիտը հղիացավ: Սկեսուրը նրան հանգիստ չէր տալիս, նա ամբողջ օրը գնում էր նրանց տուն: Անահիտը սկեսուրից փախնելու համար աշխատանքի էր գնում: Իսկ այդ ընթացքում կինը նրանց տունն իր ճաշակով կարգի էր բերում:

Սկեսուրը երեսով չէր տալիս իր արած գործերը, սակայն ամեն ինչ այնպես էր անում, ինչպես իրեն էր հարմար: Անահիտը սկսել էր իր սեփական տան մեջ իրեն հյուր զգալ:

Ամուսինը սկսզբում մխիթարում էր նրան, իսկ հետո բարկանում.

Դե ինչ ես այդքան բողոքում, ընկերուհիներդ մեջտեղից կիսվում են, որ երեխայի հետ հասցնեն տան գործերը, աշխատեն, իսկ դու նման օգնական ունես:

Սակայն շուտով փրկությունն ինքն իրեն եկավ: Փչացավ Գոռի սմարթֆոնը, ինքն իր համար նորը գնեց, իսկ հինը վերանորոգեց և տվեց մորը: Անահիտն էլ հեռախոսի մեջ մի քանի հետաքրքիր հավելված ներբեռնեց: Եվ այդ օրվանից սկեսուրն առավոտից երեկո զբաղված էր հեռախոսով, նույնիսկ երեխաների տուն գնալու ժամանակ չուներ:

Այժմ Անահիտը մտածում է Ամանորին սկեսուրին համակարգիչ նվիրելու մասին…

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ