Մենք լուսանկարվեցինք՝ այդ լավ պահն անմահացնելու համար…այդ նկարը ոչնչացրեց մեր երջանկությունը…

Մենք ընկերություն ենք անում դեռ ուսանողական տարիներից: Այնպես ստացվեց, որ մենք բոլորս ապրում էինք նույն հանրակացարանում, իսկ հետո էլ երեք ամուր ընտանիք ստաղծեցինք:

Картинки по запросу все пары были странно перечеркнуты

Մեր ընկերությունը ժամանակի հետ ավելի և ավելի էր ամրանում. համատեղ տոներ, հանգիստ: Մեր երեխաները գրեթե նույն տարիքի էին, բոլորս էլ աշխատանք ունեինք, իսկ ազատ ժամանակ միասին էնք անցկացնում:

Այս ամառ որոշեցինք գնալ ծով: Ամեն ինչ հիանալի էր անցնում, իսկ մի երեկո էլ ամուսինս առաջարկեց լուսանկարվել մայրամուտի ֆոնին: Մատուցողն ուրախությամբ համաձայնեց նկարել մեզ: Երբ մենք տպեցինք նկարը, բոլոր զույգերը տարօրինակ ջնջած էին, սակայն մենք դրան ուշադրություն չդարձրեցինք…

Մի ամիս անց բոլորս ցնցված էինք տարօրինակ լուրով. պարզվեց, որ Լինան և Գոռը բաժանվում են: Նրանցից ոչ մեկը չէր կարողանում բացատրել պատճառը: Մենք ոչ մեկս չէինք տեսել, որ նրանք լուրջ վիճեն, իսկ հիմա ասում են, թե ամուսնալուծվում են:

Եվս 1 ամիս անց մեր մյուս ընկերները նույնպես որոշեցին ամուսնալուծվել: Նրանք էլ ասացին, թե միմյանց չեն հասկանում: Այդքան տարի միասին անցկացնելուց և երկու երեխա ունենալուց հետո…

1 ամիս անց նկատեցի, որ վերջին շրջանում ես ու ամուսինս շատ ենք վիճում: Այդ ժամանակ ամուսինս հիշեց այն լուսանկարի մասին: Չնայած նրան, որ ես երբեք չեմ հավատացել միստիկային, նաֆսերին և բախտագուշակություններին, որոշեցինք պատռել և այրել այդ նկարը: Եվ գիտեք, մի քանի օր անց մեր վեճերն անհետացան:

 

Ամուսինս այժմ իրեն մեղավոր է զգում՝ մեր ընկերների բաժանության համար, քանի որ հենց ինքն էր առաջարկել լուսանկարվել…

Հավանե՞լ եք նյութը. Կիսվեք ընկերների հետ