Մարմարիկ գյուղի անտառում փնտրում են անհետացած 2-ամյա Տիգրանին

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր վաղ առավոտից փրկարար ծառայության կինոլոգները հատուկ վարժեցրած շներով երեխայի որոնողական աշխատանքները սկսել են նաև Մարմարիկ գյուղի Մարմարիկ գետին հարակից մոտ 4 կմ-անոց անտառում:

Փրկարար ծառայության կինոլոգները Մարմարիկ գետից դեպի անտառ մետ 1 կմ լայնությամբ և 3 կմ երկարությամբ հատվածում կատարել են որոնողական աշխատանքներ, սակայն թե´ երեխային, թե´կասկածելի իր չի հայտնաբերվել: Կինոլոգները շարունակում են որոնողական աշխատանքները:

Նշենք, որ մայիսի 4-ից անհայտ կորած համարվող 2-ամյա երեխային դեռ չի հաջողվում գտնել։ Որոնողական աշխատանքներին ներգրավված են մեծաթիվ ուժեր Փրկարար ծառայությունից և ոստիկանությունից: Տիգրանին գտնելու համար նույնիսկ տիեզերքի լուսանկարներն են ուսումնասիրում։

Ստուգվում են առաջ քաշված բոլոր վարկածները։ Զրույցներ են տարվել ավելին քան 5 տասնյակ անձանց հետ, ստուգվել են շուրջ 2 տասնյակ տրանսպորտային միջոցներ։ Որոնողական աշխատանքները շարունակվում են։

Աղբյուր

Like this post? Please share to your friends: